▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քարե դարդ»` նոր սիթքոմ «ATV»-ի եթերում

Life.panorama.am-ը գրում է.

Նոյեմբերի վերջին «ATV» հեռուստաընկերությունը հանդես կգա նոր, իր տեսակով եւ թեմատիկայով խիստ տարբերվող սիթքոմով: Այն կկոչվի «Քարե դարդ», իսկ սաունթրեքը կկատարի երգչուհի Սիլվա Հակոբյանը:

Հաղորդավար Հակոբ Հակոբյանը Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր սիթքոմում կփորձի իրեն որպես դերասան. «Իհարկե, ես իրավասություն չունեմ շատ բացելու փակագծերը եւ հայտնել, թե ովքեր են մասնակից դերասանները, միայն կարող եմ ասել, որ ես առաջին անգամ կփորձեմ ցուցադրել իմ դերասանական ունակությունները, հուսամ կարդարացնեմ մեր բոլորի հույսերը: Իմիջայլոց, դերասանական կազմում լինելու են շատ սիրված եւ տաղանդավոր մարդիկ, ում հեռուստադիտողը շատ է սիրում»,- նշեց նա ու հավելեց.

«Պետք է նկատեմ, որ սա լինելու է բավականին մեծ ու դեռեւս նմանը չունեցող նախագիծ, մենք գտնվելու ենք քարե դարում, իսկ այդտեղ հայտնվել ենք մեկ հոգու պատճառով: Հավատացնում եմ, այս նոր սիթքոմը լինելու է շատ ծիծաղաշարժ ու հետաքրքիր, մեր թիմը իր ողջ ուժերն է ներդրել, որպեսզի ստանանք այն, ինչ պատկերացնում ենք. հատուկ հագուստներ, համապատասխան տաղավար՝ ամեն բան հիմա արվում է, որ արդեն նոյեմբերի վերջին ներկայանանք մեր շատ սիրելի հեռուստադիտողին»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին