▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը վթարի հետևանքով կարող է այլևս չքայլել. նա ունի ձեր օգնության կարիքը

Asekose.am-ի տեղեկություններով՝ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանն օրեր առաջ դժբախտ պատահարի զոհ է դարձել և այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ջուլիայի հետ, ով, հաստատելով լուրի իսկությունը, պատմեց կատարվածի մանրամասների մասին.

«Հոկտեմբեր 27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցավ վթարը, ինչի հետևանքով մենք՝ ուղևորներս, ընկանք ձորը: Ի տարբերություն ինձ, բարեբախտաբար, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում, քանի որ մոտ 50 մետր գլորվեցին ձորը, իսկ ես ավելի երկար՝ 200 մետր, որից հետո բազմաթիվ վնասվածքներով ինձ տեղափոխեցին Գյումրիի բժշկական կենտրոններից մեկը: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տվյալ բժշկական կենտրոնին ինձ առաջին օգնություն ցուցաբերելու համար: Իսկ այժմ գտնվում եմ Էրեբունի բժշկական կենտրոնում, որի վերակենդանացման բաժանմունքից ինձ այսօր տեղափոխեցին հիվանդասենյակ, որպեսզի կարողանամ ձեռք բերել առաջիկա վիրահատությունների համար ինձ անհրաժեշտ գումարը: Ունեմ ողնաշարի և ոտքի  վնասվածք, որի համար անհրաժեշտ է բարդ վիրահատություն: Դեռևս ոչ մի վիրահատություն չենք արել, քանի որ վիրահատությունների համար անհրաժեշտ է 6000 դոլար, ինչը ձեռք բերելու հնարավորություն մենք այս պահին չունենք: Ես հույս չունեմ, որ ինձ կօգնեն, այդ պատճառով էլ հաշվեհամար չեմ բացել»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանուհին:

Նշենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ դերասանուհին իրեն անհրաժեշտ վիրահատությունից հետո կարող է քայել:

Բոլոր ցանկացողները, ովքեր հնարավորություն ունեն օգնել դերասանուհուն կարող են կապ հաստատել նրա մայրիկի՝ Լաուրայի հետ (հեռ. 055.90.30.08):

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին