▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Թադևոսյանի կնոջ բացահայտումներն ամուսնու մասին

Blognews.am-ը գրում է, որ այս անգամ զրուցել ենք դերասան Դավիթ Թադևոսյանի կնոջ՝ Աստղիկի հետ։ Դավիթն ու Աստղիկն ամուսնացած են մոտ 5 տարի։ Նրանց որդին՝ Արեգը, արդեն 4 տարեկան է։ Իսկ ինչպիսի՞ ամուսին ու հայր է Դավիթը, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի, բացահայտել ենք այս զրույցի ընթացքում:)


-Աստղիկ, մասնագիտությամբ դերասանուհի ես, սակայն ամուսնությունից հետո չես աշխատում։ Դա Դավթի ազդեցությո՞ւնն է, թե՞  այլ պատճառ կա։

-Չէ, Դավիթը դեմ չէ, նա շատ է ցանկանում, որ ես կրկին խաղամ թատրոնում կամ նկարահանվեմ որևէ նախագծում։ Ուղղակի ծնվեց Արեգը, մինչև մի քիչ մեծացավ, ժամանակն անցավ։ Դերասանական աշխարհում այնպես է, որ եթե դու ոլորտում չես, քո փոխարեն մեկ ուրիշն է։ Հետո դժվար է մտնել ու ինչ-որ փոքրիկ տեղ նորից գրավել։

Ցանկությունս մեծ է, միևնույն ժամանակ վախ ունեմ։ Ինձ պետք է առաջարկ, որը կկոտրի վախս։

-Դերասան ամուսին ունենալը հեշտ չէ. ոչ բոլոր կանայք կարող են համակերպվել, որ նա հաճախ լինում է աղջիկների ուշադրության կենտրոնում, ֆիլմերում լինում են բաց տեսարաններ։ Գիտեմ, որ դու էլ ես խանդով վերաբերում դրանց։

-Այո, այդ առումով, ես էլ, ինքն էլ սեփականատեր ենք։ Այն, ինչ իմն է, իմն է, ոչ ոքի  չեմ տա։ Իհարկե, լինում են նաև խանդի տեսարաններ, երբ ինչ-որ տեսարան դուրս չի գալիս, մենք ընդհարվում ենք։ Այնպես չէ, որ մեր կյանքը «հալած յուղի» պես է ընթանում։ Միևնույն ժամանակ ինքս էլ դերասանուհի եմ և ըմբռնումով եմ մոտենում բոլոր այդ տեսարաններին, դերասանուհիներին և աղջիկներին, ինչու չէ,  նաև ուրախանում եմ՝ իմ կողքի տղամարդը շատ համակրելի է և բոլոր աղջիկների ուշադրության կենտրոնում։ Դա նրա մասնագիտությունն է, նույն հաջողությամբ ես կարող էի լինել նրա փոխարեն։ Կարծում եմ՝ ինքն էլ ըմբռնումով կմոտենար հարցին, որքան էլ խանդեր։-Աստղիկ, մասնագիտությամբ դերասանուհի ես, սակայն ամուսնությունից հետո չես աշխատում։ Դա Դավթի ազդեցությո՞ւնն է, թե՞  այլ պատճառ կա։

-Չէ, Դավիթը դեմ չէ, նա շատ է ցանկանում, որ ես կրկին խաղամ թատրոնում կամ նկարահանվեմ որևէ նախագծում։ Ուղղակի ծնվեց Արեգը, մինչև մի քիչ մեծացավ, ժամանակն անցավ։ Դերասանական աշխարհում այնպես է, որ եթե դու ոլորտում չես, քո փոխարեն մեկ ուրիշն է։ Հետո դժվար է մտնել ու ինչ-որ փոքրիկ տեղ նորից գրավել։

Ցանկությունս մեծ է, միևնույն ժամանակ վախ ունեմ։ Ինձ պետք է առաջարկ, որը կկոտրի վախս։

-Դերասան ամուսին ունենալը հեշտ չէ. ոչ բոլոր կանայք կարող են համակերպվել, որ նա հաճախ լինում է աղջիկների ուշադրության կենտրոնում, ֆիլմերում լինում են բաց տեսարաններ։ Գիտեմ, որ դու էլ ես խանդով վերաբերում դրանց։

-Այո, այդ առումով, ես էլ, ինքն էլ սեփականատեր ենք։ Այն, ինչ իմն է, իմն է, ոչ ոքի  չեմ տա։ Իհարկե, լինում են նաև խանդի տեսարաններ, երբ ինչ-որ տեսարան դուրս չի գալիս, մենք ընդհարվում ենք։ Այնպես չէ, որ մեր կյանքը «հալած յուղի» պես է ընթանում։ Միևնույն ժամանակ ինքս էլ դերասանուհի եմ և ըմբռնումով եմ մոտենում բոլոր այդ տեսարաններին, դերասանուհիներին և աղջիկներին, ինչու չէ,  նաև ուրախանում եմ՝ իմ կողքի տղամարդը շատ համակրելի է և բոլոր աղջիկների ուշադրության կենտրոնում։ Դա նրա մասնագիտությունն է, նույն հաջողությամբ ես կարող էի լինել նրա փոխարեն։ Կարծում եմ՝ ինքն էլ ըմբռնումով կմոտենար հարցին, որքան էլ խանդեր։

-Կա՞ն մարդիկ, դերասանուհիներ, ում հանդեպ ընդգծված խանդ ունես։

-Չէ, նման մարդիկ չկան, ես ինձ լավ եմ գնահատում, իրեն էլ վստահում եմ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մի քիչ կասկածամիտ ես լինում, բայց նա վաստակել է իմ մեծ վստահությունը։ Ուզում եմ վստահ լինել, որ դա չի փոխվի։

-Կարծիք կա, որ դերասանները, երգիչները չեն կարողանում լիարժեք «ընտանիքի մարդ» դառնալ, և դա մեծապես կախված է ոլորտից, շրջապատի մարդկանցից։

-Կարծում եմ՝ այդպես չէ, ուղղակի որոշ մարդկանց դեպքում դա քողարկվելու միջոց է։ Եթե դու ընտանիքի մարդ ես, տեսել ես ընտանիքի ջերմություն, չես կարող ընտանիքի մարդ չլինել։ Դա տեսակ է. Դավիթը շատ է սիրում ընտանիքը, տանը լինել, նույնիսկ առիթները սիրում է նշել տանը, ընտանիքի հետ, ոչ թե դրսում։

Խնդիրը միայն ժամանակն է. չկա հստակ գրաֆիկ։ Ժամանակը մեզ խլում է իրարից։ Օրվա մեծ մասը նկարահանումների է լինում, և առաջվա համեմատ ավելի քիչ ենք շփվում, սակայն ես ըմբռնումով եմ մոտենում, քանի որ ինքս էլ մասնագիտությամբ դերասանուհի եմ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին