▲ Դեպի վեր

Շաբաթ, 23.08.2025 lang.iso lang.iso lang.iso

Սերժ Թանկյանի կիթառն աճուրդում վաճառվել է 27.000 դոլարով

 

Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդի էր հանվել, որից ստացված գումարը նախատեսվում է փոխանցել  «Օրրան»-ի  կենտրոնին: 

Թանկյանի կիթառը վաճառվել է 27.000 դոլարով։ Այս մասին երաժիշտը գրել է իր միկրոբլոգում.

«Հիանալի նորություն։ Խմբի 4 անդամների ստորագրություններով կիթառը, որով ես նվագել եմ Wake Up The Souls համաշխարհային շրջագայության ժամանակ, աճուրդում վաճառվել է 27.000 դոլարով։ Գումարը տրամադրելու եմ «Օրրան» բարեգործական հիմնադրամին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին