▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել դերասան Նիկոլայ Եղիազարյանի Lexus-ը. նա եղել է խմած. shamshyan.com

Դիտեք նաև՝

Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել հեռուստասերիալների դերասանի Lexus-ը. նա եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺshamshyan.com-ը գրում է. Այսօր` նոյեմբերի 11-ի կեսգիշերին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Երևանում կանգնեցրել են Lexus մակնիշի 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ ավտոմեքենան վարում է հեռուստասերիալների ճանաչված դերասան Նիկոլայ Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է` որպես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Ֆելոն և «Շփացած խելագարներ» հեռուստասերիալի Պաշը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Եղիազարյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ մեքենան վարել է ոչ սթափ (խմած վիճակում), ինչի համար էլ նրա Lexus -ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Նրա մեքենան նախկինում էլ է հանգրվանել «գաի պլաշչադկա», երբ մեքենան վարել էր` չունենալով վարորդական իրավունք, իսկ Ծաղկաձորում էլ վթարի էր ենթարկվել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին