Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Արա Ղազարյանի, նույնիսկ, ձայնը ականջահաճո չէ (տեսաք՝ ինչ բառեր գիտեմ)։
Ես զարմանում եմ Արա Ղազարյանը ոնցա դառել շոումեն, հաղորդավար, ասում են դաժե դերասանա։ Իմ արև իրա ձայնը նույնիսկ էկրաններից էն կողմ հաճելի չի լսել, անկեղծ եմ ասում, ոնց որ ուղեղիդ մեջ անընդհատ խփի էտ ձայնը, որ լսում ես։ Էն, որ ինքը հումոր չունի ու հումորային հաղորդումներ չպիտի վարի, դա փաստ է, էն էլ հանրահայտ հաղորդումների կրկնօրինակումներ, նաև ավելանում է էն, որ իրա ձայնն էլ եթերային չի ու ստացվում է էն, որ իրա վարած հաղորդումները յութուբով նայելուց արդեն ուզում ես միանգամից փոխես գոնե Արմենչիկի համերգը նայես։
Արա Ղազարյան ջան, առանց որևէ անձնական վատ տրամադրվածության կարամ ասեմ, որ Ձեր ձայնը իմ՝ հասարակ հեռուստադիտողիս, համար հաճելի չի, հլա ինչ որ տեղ էլ նյարդացնող։ Փոխեք խնդրում եմ տոնայնությունը ու մթոմ գեղեցիկ շեշտադրումները, միգուցե ձեր հասարակ, այլ ոչ թե շոումենյան ձայնը ավելի լավնա, մի կեղծեք դա, եղեք այնպիսին ինչպիսին կաք։
Հ.Գ. Իսկ, եթե ձեզ հետաքրքումա՝ ինչպիսին է իմ ձայնը, երբ դա լսում ես, ապա անկեղծա սեմ, ես անձամբ զզվում եմ էտ ձայնից:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ