Դիտեք նաև՝
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է որդու լույս աշխարհ գալու մասին` գրելով հետևյալը. «Երբ երջանկությունը 3 կգ է»:
Հիշեցնենք, որ Էմմին ամուսնացել է ամերիկաբնակ հայի հետ և տեղափոխվել է մշտական բնակության ԱՄՆ: Տևական ժամանակ երգչուհին չէր հայտնում իր ամուսնության մասին, ինչն արեց միայն որոշ ժամանակ անց: Էմմին նաև չի հրապարակում ամուսնու լուսանկարը` նշելով, որ վերջինս հանրային մարդ չէ և չի սիրում ավելորդ ուշադրություն իր անձի շուրջ: Էմմին բավական երկար ժամանակ չէր մեկնաբանում նաև իր հղիության մասին խոսակցությունները, ինչը նույնպես արեց միայն ամիսներ անց` կլորացած փորիկով լուսանկար հրապարակելով:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում` Էմմին խոսել էր ամուսնու և իր հղիության մասին` ասելով, որ իսկապես երջանիկ է, ավելին` իրեն իդեալական կին և մայր է զգում: Երգչուհին նաև խոստովանել էր, որ շատ է կարոտում Երևանը:
Asekose.am-ը շնորհավորում է Էմմին և նրա ընտանիքին` ցանկանալով նորաթուխ մայրիկին և փոքրիկին առողջություն: