▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Ամյանն ու Վիկա Մարտիրոսյանը «Ֆուլ հաուս»-ի շրջանակներում ցույց կտան իրենց դերասանական հմտությունները

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ պարուհի, «Ամարաս» պարային խմբի գեղարվեստական ղեկավաև Վիկա Մարտիրոսյանն իր սոցիալական էջերում «Ֆուլ հաուս» սիթոքմի տաղավարից լուսանկար էր հրապարակել՝ մակագրելով «Շուտով»: Լուսանկարում ինչպես «Ֆուլ հաուս»-ի դերասաններն էին, այնպես էլ Ռազմիկ Ամյանը և Վիկա Մարտիրոսյանը դստեր՝ Նանուլի հետ: Կայքը փորձեց է պարզել, թե «Ֆուլ հաուս»-ը, Վիկա Մարտիրոսյանն ու Ռազմիկ Ամյանը ի՞նչ անակնկալ են պատրաստում իրենց երկրպագուների համար.

«Իհարկե, փակագծեր շատ բաց չեմ անի, բայց հպանցիկ կակնարկեմ՝ ես և Ռազմիկ Ամյանը «Ֆուլ հաուսում» փորձել ենք ցույց տալ մեր դերասանական հմտությունները, այսինքն՝ փոքրիկ դեր ունենք, որը եթերում կլինի դեկտեմբեր ամսին: Մեր դրվագները կապված են Տամարայի և Մուշեղի կերպարների հետ»,- պատմել է Վիկա Մարտիրոսյանը և հարցին, թե փոքրիկ Նանուլը ևս խաղացե՞լ է սիթքոմում՝ պարուհին պատասխանել է.

«Ոչ, Նանուլը պարզապես շատ-շատ է սիրում «Ֆուլ հաուս»-ի դերակատարներին, ովքեր իմ ընկերներն են, ուստի որոշեցինք, որ նա ուղղակի կգա ինձ հետ նկարահանման և կլուսանկարվի իր սիրելի հերոսների հետ»:

Հետաքրքրվելով, թե իր և Ռազմիկ Ամյանի համար դժվարություններ չե՞ն եղել արդյոք կերպարները կերտելիս, Վիկա Մարտիրոսյանը պատասխանել է.

«Ոչ մի դժվարություն չեղավ, ամեն բան շատ հեշտ և հարթ անցավ, քանի որ մենք ինքներս արտիստներ ենք, ունենք նույն դերասանական կրթությունը, այնպես որ, դժվարություններ չեղան»:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին