▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Իսրայելյանը՝ էկրանային լռության և նոր գործունեության մասին

Aysor.am-ը գրում է. Դերասանուհի Արփինե Իսրայելյանն, ով հեռուստադիտողին առավել ծանոթ է մի շարք սերիալներից, տևական ժամանակ է՝ էկրանային լռություն է պահպանում: Հետաքրքրվեցինք պասիվության դրդապատճառների մասին:

«Ճիշտն ասած՝ վերջին շրջանում ինձ հետաքրքրող առաջարկներ չեմ ստացել, և հետո, հիմա ավելի շատ ուզում եմ զբաղվել դիմահարդարմամբ, ինչի նկատմամբ սերը վաղուց եմ ունեցել: Նույնիսկ սովորել եմ, պարզապես վերջին ամիսներին հետաքրքրությունս մեծացավ: Ըստ իս, դիմահարդարումն էլ արվեստի մի ճյուղ է, շատ գեղեցիկ ճյուղ»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Դերասանուհին որևէ սրահում չի աշխատում, կանանց ու աղջիկներին գեղեցկացնելու իր առաքելությունն իրականացնում է տնային պայմաններում. «Ինձ այդպես ավելի հարմար է: Իմ այցելուներն ինչպես  հայտնի, այնպես էլ սովորական քաղաքացիներ են: Բայց դա ինձ համար նշանակություն չունի, բոլորն էլ իմ ընկերներն են»:

Արդյոք  հայտնի դիմահարդար ունենալը թանկ հաճույք է հարցին, դերասանուհին ժպիտով պատասխանեց. «Ես կասեի ընդհակառակը, որովհետև ես դա առաջնահերթ կատարում եմ ոչ թե գումար աշխատելու, այլ՝ իմ  հաճույքի համար: Այնպես եմ արել, որ այս ծառայությունը բոլորի համար մատչելի լինի»:

Թե ինչպե՞ս պետք է ցանկացողները գտնեն Արփինե Իսրայելյանին՝ մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել: Միայն վստահեցրեց, որ ցանկացողներն անպայման իրեն գտնում են ու հրավիրում. «Ես մեծամասամբ հրավերով եմ աշխատում: Իսկ իմ տանն ընդունում եմ միայն մտերիմներիս և հարազատներիս: Քանի որ դեռ նոր եմ այս «շուկա» մուտք գործում, գլոբալ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի մարդիկ կարողանան ինձ գտնել: Սակայն շուտով իմ ինստագրամի և Facebook-յան էջերում տվյալներս կնշվեն, ինչի միջոցով կկարողանան ինձ գտնել»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին