Blognews.am-ը գրում է. Ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը շուտով զուգերգ կներկայացնի ռուսական շոու բիզնեսի հայտնի երգչուհի Զառայի հետ։ Այս մասին առաջին անդրադարձը երգիչը վստահել է մեզ:
Մարտը և Զառան օրերս ձայնագրել են «Полетели дни» կոչվող երգը, որի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերը՝ Ասլան Գուսեյնովը։
Երգի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին՝ «Տաշի շոու» ամանորյա համերգի ժամանակ։ «Полетели дни» երգը տեսահոլովակ կունենա, թե՝ ոչ, Մարտն ու Զառան դեռ չեն որոշել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում