▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կկտրեմ քո ու քո ընտանիքի անդամների կոկորդները. Երգչուհի Ադելը սպառնացել է իր երկրպագուհուն

Համաշխարհային երգչուհի Ադելի նոր՝ «25» անունը կրող ձայնասկավառակը, որ վաճառքում կլինի արդեն մեկ շաբաթից, մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն նրա երկրպագուների, այլ նաև ԶԼՄ-երի շրջանում: Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ Ադելի երկրպագուհիներից մեկը օրերս հրապարակել է իր և երգչուհու նամակագրությունը, որում Ադելը սպառնում է իրեն: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրպագուհին տեղեկացրել է այն մասին, որ իրեն հաջողվել է հայթայթել Ադելի նոր ձայնասկավառակի օրինակը և որ ինքը պատրաստվում է դրանում զետեղված երգերը տեղադրել համացանցում:

«Լսիր ինձ, եթե դու չջնջես իմ երգերը համացանցից, ապա ես կգտնեմ քեզ ու քո ընտանիքին և կկտրեմ բոլորիդ կոկորդները»,- գրված է երգչուհու և նրա երկրպագուհու նամակագրության մեջ:

Թե որքանո՞վ է այս ամենը համապատասխանում իրականությանը, արդյոք Ադելի երկրպագուհու կողմից հրապարակված նամակագրությունը ֆոտոշոփի արդյունք է, թե՞ ոչ, դեռևս պարզ չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին