▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանը՝ Ջավախքում կայացած համերգային շրջագայությունների և ապագա ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Օրերս Սոֆի Մխեյանն ամենավառ հիշողություններով վերադարձել է Ջավախքից, իսկ այնտեղ նա գտնվում էր իր առաջին համերգային շրջագայություններով:

««Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից,  Ջավախքի զավակ Մասիս Հունանյանից առաջարկ ստացա «Իմ սիրուն Ջավախք» խորագրով համերգային շրջագայություններով մեկնել Ջավախք ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար կազմակերպել գեղեցիկ ու տոնական երեք օրեր: Ես էլ առանց մի վայրկյան անգամ մտածելու, մեծ սիրով համաձայնեցի, քանի որ առաջին անգամ պետք է լինեի Ջավախքում: Մենք եղանք Ջավախքի երեք քաղաքներում՝ Ախալքալաքում, Սուխլիսում եւ Նինոծմինդայում: Այդ երեք հետաքրքիր և ջերմ համերգներին ներկայացանք երեքով՝ ես, Մասիս Հունանյանն ու Վրեժ Կիրակոսյանը»,- կայքի հետ զրույցում նշել է Սոֆին:

Ջավախահայության փոխանցած ջերմության մասին խոսելիս՝ երգչուհին պատմել է.

«Երեք համերգներն էլ անցել են ուղղակի աննկարագրելի ջերմության պայմաններում: Դահլիճները լեփ լեցուն էին, մարդկանց ոգևորությանն էլ սահման չկար. նրանք մեզ հետ հավասար երգում էին, պարում այն դեպքում, երբ համերգները տևում էին 2-25 ժամ: Իհարկե, ցավոք, այնտեղ հաճախ չեն կազմակերպվում համերգային նման տոնական օրեր, ուստի հանդիսատեսի մեջ իսկապես կուտակված էր այն սերն ու ջերմությունը, որ ունեն իրենց հայրենակից արտիստների նկատմամբ: Ես իսկապես չեմ կարող բառերով նկարագրել այն ամբողջ էներգիան, որ ստացա այդ երեք օրերի ընացքում»:

Ընդ որում, Սոֆին նկատել է նաև, որ անգամ դահլիճների ոչ այնքան բարվոք լինելը չի խանգարել իսկապես ուրախանալու և վայելելու համերգային օրերը.

«Հատկապես Սուխլիսի դահլիճը գտնվում էր ոչ բարվոք վիճակում, այնտեղ երկար տարիներ վերականգնողական աշխատանքներ չէին իրականացվել, բայց մեզ դա ոչ մի կերպ չխանգարեց, ավելին ասեմ, այն գիտակցումը, որ այդ նույն դահլիճում, այդ նույն պատերի մեջ ժամանակին հնչել է Լուսինե Զաքարյանի, Գոհար Գասպարյանի, Լուսիկ Քոշյանի և այլոց ձայները, ինձ մեծ հպարտություն էր փոխանցում: Անբարվոք դահլիճների մեջ այնքան ջերմություն կար, որ լրիվ բավարար էր չնկատելու այդ անսարքություները»,- պատմել է նա:

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին