Life.panorama.am-ը գրում է. Երեկ Շուշաննա Թովմասյանը «Instagaram»-ի իր էջում երգիչ Մարտ Բաբայանի հետ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով «Ты любовь моя»: Սա Մարտ Բաբայանի նոր երգի անվանումն է, լուսանկարն էլ արված է հենց տեսահոլովակից, քանի որ Շուշաննան Մարտի նոր տեսահոլովակի հերոսուհին է: Այնուամենայնիվ, սա դարձավ եւս մեկ առիթ՝ արդեն նոր ուժգնությամբ քննարկելու Մարտ Բաբայանի եւ Շուշաննա Թովմասյանի սիրավեպի լուրերը: Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք դերասանուհու հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Այո, արդեն երեկվանից ես եւ Մարտը սկսել ենք լուսանկարների տեսքով խոսել նրա նոր տեսահոլովակի մասին, որի հերոսուհին ես եմ: Ինչ վերաբերվում է անձնական կյանքին եւ շրջանառավող լուրերին, ըստ իս, պետք չէ դրա մասին խոսել, որովհտեւ այդպես նման խոսակցությունները ավելի են բորբոքվում, այս պարագայում անգամ հերքելու կամ հաստատելու խնդիր չկա, անձնականը պետք է մնա անձնական դաշտում: Մարտի հետ ծանոթացել ենք դեռ երեք տարի առաջ ամանորյա միջոցառման ժամանակ, երբ ես վարում էի այդ երեկոն, իսկ նա ելույթ էր ունենում, այդուհետ մենք շատ մտերմացանք»:
Հարցին, թե այս տեսահոլովակի հերոսուհու դերում հանդես գալու միտքը Մարտ Բաբայանինն էր, թե ռեժիսորինը, Շուշաննան պատասխանեց. «Երեւի թե համակարծիք աշխատաքնի արդյունքում ստացվեց, որ ես եղա Մարտի նոր տեսահոլովակի հերոսուհին: Տեսահոլովակի մասին էլ շատ չեմ ուզում ծավալվել, քանի որ դա Մարտի աշխատանքն է եւ լավ կլինի, որ հենց նա առաջինը խոսի տեսահոլովակի մանրամասների մասին, այնուհետեւ ես իմ խոսքով անպայման կներկայանամ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում