▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնի ամուսնանալն ու նշանվելը դարձել է շոու գովազդի ձև…

Hraparak.am-ը գրում է. Լրացուցիչ խորհրդավորություն տալու փափագով վերջերս ճանաչվածներից շատերը ամուսնանում ու գաղտնի են պահում, թե ում հետ են ամուսնացել: Թվում է, թե դրանով զերծ են պահում իրենց հանրության քննարկումից, բայց հակառակը կասեի՝ հենց դրանով էլ դառնում են հանրության քննարկման առարկա:

Ու մինչ ինչ- ինչ նկարներից, խոսակցություններից ելնելով պեղում են, թե ով է օբյեկտը, բնական է, փնտրտուքը, խոսակցությունը նրանց մասով պահպանվում ու երկարաձգվում է:

Կարծում եմ դա էլ գովազդի, իրենց անձը խորհրդավորության շղարշով վարագուրելու, հետաքրքրություն առաջացնելու մի ձև է: Այդ ձևն ընտրեց նաև Ավետ Բարսեղյանը՝ գաղտնի պահելով իր նշանադրությունը: Թող որ նրանք երջանիկ լինեն ու գաղտնի պահեն իրենց երջանկությունը, բայց որ դա ևս շոու գովազդի մի մաս է, չեմ կասկածում: Հանրության ուշադրությունը գրավելու մի ձև:

Հեղինակ` Հասմիկ Բաբաջանյան

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին