El.am- գրում է. Մոդել Անահիտ Հարությունյանն իր ֆոտոշարքերում երբեք չի խուսափել կտրուկ կեր-պարանափոխություններից, ընդ որում` կերպարներից յուրաքանչյուրում նա հավասարապես համոզիչ է, համարձակ ու գրավիչ: ԷԼ Style-ը երիտասարդ մոդելին ներկայացնում է սկանդալային, անկախ, հանրությանը մարտահրավեր նետող գեղեցկուհու դերում: Այս ռիսկայի կերպարում հանդես գալը, անշուշտ, ոչ բոլորին կհաջողվեր, սակայն Անահիտը հենց այդ փոքրաթիվների շարքում է:
ՄՈւՏՔ ԴԵՊԻ ՄՈԴԵԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ
ՙՏասնյոթ տարեկան էի, երբ սկսեցի զբաղվել իմ մոդելային կարիերայով: Առաջին անգամ ՙԱտեքս՚ մոդելային գործակալություն գնացի մայրիկիս հետ: Սկզբում, իհարկե, և’ ամաչում էի, և’ շփոթված էի, սակայն ներքուստ վստահ էի, որ ճիշտ որոշում եմ կայացրել` այդ ասպարեզն ընտրելով՚:
ԻՆՉ Է ՄՈԴԵԼԻՆԳԸ
ՙՄոդելինգն ինձ համար նախևառաջ կերպարանափոխվելու կարողությունն է, հանրությանը ցանկացած դերում համոզիչ ներկայանալը և գեղեցկություն մատուցելը՚:
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ ԵՎ ՀՈԲԲԻ
ՙՄասնագիտությամբ փիլիսոփա եմ, սակայն, հատկապես` վերջին շրջանում, հրապուրված եմ հոգեբանությամբ: Ի վերջո, այդ երկու մասնագիտությունները փոխկապակցված են: Հոգեբանությունն իմ հոբբին է` միշտ արդիական, կիրառելի և հետաքրքիր՚:
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ
ՙՊլաստիկ վիրահատություններից չեմ խուսափել. վիրահատել եմ քիթս և ծնոտս, ընդ որում` երկուսն էլ միաժամանակ են արվել: Հաջորդ անգամ, կարծում եմ, պլաստիկ վիրաբույժներին կդիմեմ պարզապես տարիքային խնդիրները հարթելու համար՚:
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈւԹՅՈւՆՆԵՐ
ՙՃանապարհորդելն ինձ համար արվեստին հավասարազոր նշանակություն ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ եմ ճանապարհորդել` ամեն անգամ բացահայտելով բազմաթիվ հետաքրքիր նորություններ՚:
ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ԼՈւՍԱՆԿԱՐՉԻ ՀԱՄԱՐ
ՙՉեմ սիրում իմ ձախակողմյան կիսադեմը: Եթե լուսանկարում երևում եմ ամբողջ հասակով, ապա ուշադրություն եմ դարձնում կոնքերիս կոկիկ դիրքին՚:
ՖՈՏՈՇՈՓԻ ԹՈւՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԸ
ՙՖոտոշոփն ինձ համար ընդունելի է, սակայն` չափի սահմաններում, որպեսզի չկորի կադրի բնականությունը՚:
ԾՐԱԳՐԵՐ Ու ՆՊԱՏԱԿՆԵՐ
ՙԱյս տարի բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ ունեմ. դրանք այնքան շատ են, որ երբեմն չեմ կողմնորոշվում, թե ո’ր ուղղությամբ ընթանամ: ՙԱտեքսի՚ հետ կնքած պայմանագիրն ինձ առայժմ հնարավորություն չի տալիս այլ աշխատանք կատարելու, սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կներկայանամ մի շարք հետաքրքիր անակնկալներով՚:
ԵԹԵ ՄՈԴԵԼԻՆԳԸ ՄՆԱ ԱՆՑՅԱԼՈւՄ
ՙԿզբաղվեմ այնպիսի աշխատանքով, որն ուղղված կլինի մարդկանց օգնլուն՚:
ԺԱՄԱՆՑԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ
ՙՆախկինում սիրում էի հաճախել ակումբներ, սակայն հիմա նախընտրում եմ հանգիստ ժամանցը՚:
ԼԱՎԱԳՈւՅՆ ԸՆԿԵՐՈւՀԻՆ ՄԱՅՐՆ Է
ՙԾնողներս միշտ աջակցել են ինձ: Մայրս իմ լավագույն ընկերուհին է և խորհրդատուն: Նա միակն է, ով իսկապես անկեղծ է ու սրտացավ՚:
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԽԱՆԴ
ՙԻմ անձնական կյանքն այժմ լի է ռոմանտիզմով: Զուգընկերս բելգիացի է: Իմ մոդելային աշխատանքին դրական է վերաբերվում, բազմաթիվ հարցերում օգնում է: Իհարկե, նաև խանդում է, ինչը բնական է՚:
ԲԱՑ ՆԿԱՐԱՀԱՆՈւՄՆԵՐ
ՙԱյսօր կանացի մարմնի մերկությունն այնքան հասանելի է դարձել, որ բաց նկարահա-նումներով ոչ ոքի չես զարմացնի: Այդօրինակ նկարահանումների նպատակը պիտի լինի ոչ թե սոսկ մերկություն ցուցադրելը, այլ այդ մերկությունը արվեստին, բովանդակությանն ու ինքնարտահայտմանը ծառայեցնելը՚:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈւՑԱԴՐՈւԹՅՈւՆ
ՙՄիջազգային ցուցադրության մասնակցել եմ Մոնակոյում, որտեղ ներկայացվեցին բուլղարացի տաղանդավոր նկարիչ Իլիան Ռաչովի աշխատանքները: Ի դեպ, նա Versace-ի լոգոյի հեղինակն է և երկար տարիներ աշխատել է այդ ապրանքանիշի հետ՚:
ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ
ՙԱշխատել եմ գրեթե բոլոր հայ դիզայներների հետ: Նրանք շատ տարբեր են իրենց մտածողությամբ ու մոտեցումներով, այդ իսկ պատճառով աշխատելն էլ շատ հետաքրքիր էր՚:
ՄԵՐԺՈւՄ
ՙՍտացել եմ ֆիլմում նկարահանվելու առաջարկ, սակայն մեր¬ել եմ, որովհետև համարել եմ, որ առանց մասնագիտական կրթության չարժե նկարահանվել՚: