▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օվսաննա Խուբլարյանը՝ աշխարհահռչակ երգչուհի Ջեսսի Ջեյի հետ զուգերգի և առաջիկա ծրագրերի մասին

 

Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը երգիչ Արմեն Խուբլարյանի դուստր երգչուհի Օվսաննա Խուբլարյանը, ով հայտնի դարձավ «Հայաստանի ձայնը» նախագծից: Բոլորովին վերջերս երգչուհին անակնկալ կերպով զուգերգ է երգել հայտնի երգչուհի Ջեսսի Ջեյի հետ:


Օվսաննա, նախ ուզում եմ խոսել Ձեր եւ Ջեսսի Ջեյի զուգերգի մասին, կպատմե՞ք ձեր դուետի ստեղծման մասին:

-Ես ակտիվորեն հետևում եմ աշխարհում կատարվող անցուդարձին՝ հատկապես երաժշտական բնույթ կրող իրադարձություններին և երբ տեղեկացա նոր ծրագրի մասին, այն ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց: «Smule» ծրագիրը նոր ֆորմատ է, որը հնարավորություն է ընձեռում ունենալ «Սթար-դուետ» ձեր իսկ նախընտրած մասնակցի և հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ: Երկար ժամանակ է, ինչ գրանցված էի այդ կայքում և ունեի որոշ ձայնագրումներ: Նման ակտիվ գործող կայք-էջերին հաճախ գալիս է հարցումներ, և ես բացառություն չէի: Արդեն քանի ամիս էր, ինչ ինձ եկել էր հարցում Ջեսսի Ջեյի կայքէջից , սակայն ես մի փոքր թերահավատորեն էի մոտենում տվյալ նախաձեռնությանը, բայց այնուամենայնիվ, որոշեցի ես նույնպես ձայնագրեմ իմ տարբերակը, որն ավելի ուշ տեղադրեցի այդ սոցիալական կայքէջերում, ինչն էլ արժանացավ մեծ ուշադրության: Իմ քայլով հետաքրքրություն առաջացրեցի հայ հասարակության շրջանում՝ տվյալ ծրագրի վերաբերյալ և կարճ ժամանակ անց նաև նկատեցի այլ ձայնագրումներ հայ կատարողների կողմից, որը ինձ շատ ուրախացրեց:

Գուցե այս օնլայն-դուետը Ձեզ համար նոր ճանապա՞րհ բացի դեպի համաշխարհային բեմեր:

- Շատ հնարավոր է: Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ ձայնագրումից հետո տվյալ ծրագիրը ձայնագրումը հետ է ուղարկում հարցումը ուղարկած երգչի էջին: Նշեմ, որ տվյալ ձայնագրումը կենդանի կատարում է և հնարավորություն չկա արդեն իսկ երգված ձայնագրության մեջ փոփոխել որևիցէ բան: Նաև վերջերս նկատեցի, որ ծրագրի մասնակիցներից մեկը, հավաքելով շատ դիտումներ, արժանացել էր Ջեսսի Ջեյի ուշադրությանը:
Օվսաննա, «Հայաստանի ձայնը» նախագծում դուք չհասաք եզրափակիչ փուլ, բայց ամեն դեպքում, նախագիծը Ձեր կյանքում ի՞նչ փոխեց:

-Առաջին հերթին ձեռք բերեցի շատ լավ ընկերներ, որոնց հետ կապը մինչ օրս պահպանվում է: Նախագիծը ինձ համար մեծ փորձ էր, այն ինձ ուժեղ դարձրեց թե՜ մրցակցային առումով, և թե՜ էմոցիոնալ:

Առաջիկայում հնարավո՞ր է Ձեզ կրկին նման մրցույթ-նախագծերի շրջանակում տեսնենք:

-Հաճախ եմ տարբեր մրցույթներից մասնակցության առաջարկներ ստանում, սակայն զբաղվածության պատճառով ոչ բոլորին կարող եմ մասնակցել: Այժմ ավելի հակված եմ մասնակցելու միջազգային մրցույթների, քանի որ զգում եմ, որ արդեն հոգեպես պատրաստ եմ ներկայանալու ավելի մասշտաբային ծրագրերում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին