▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտումս ունեմ մեկին, ով այս աշխարհում լավագույնն է ինձ համար. Էդգար Սարգսյան

Life.panorama.am-ը այսօր զրուցել է դերասան Էդգար Սարգսյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց «Աննա» հեռուստասերիալից:
Այս շրջանում «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում նկարահանվող Էդգար Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայի համար արդեն հստակեցված ծրագրեր ունի. «Այս պահին գեղարվեստական ֆիլմի մի առաջարկ ունեմ, որը կիրականանա մարտ ամսին: Նոր ծրագրեր ունեմ նաեւ թատրոնում՝ երկու կոմերցիոն ներկայացումներ ենք պատրաստում փետրվար ամսվա համար, սակայն թե գեղարվեստական ֆիլմի, թե ներկայացումների մասին դեռեւս մանրամասներ հաղորդել չեմ կարող, թող ավելի հասունանա, այնուհետեւ կխոսենք դրանց մասին»,- պատմեց դերասանը:
Իր կերպարիների մասին խոսելիս՝ այն նկատառմանը, որ Էդգարը մեծ մասամբ բացասական կերպարներ է մարմնավորում եւ այդ փաստի հետ կապված արդյոք խնդիրների չի բախվում, նշեց. «Բացասական կերպարներ կերտելը շատ տարբեր երանգներ ունի, ինձ համար չկա վատ կամ լավ դեր, կա լավ կամ վատ դերասան: Իհարկե, մարմնավորել եմ նաեւ դրական կերպարներ, դե իսկ առաջիկայում էլ ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ դերերով կներկայանամ»:

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցել է դերասան Էդգար Սարգսյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց «Աննա» հեռուստասերիալից:
Այս շրջանում «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում նկարահանվող Էդգար Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկայի համար արդեն հստակեցված ծրագրեր ունի. «Այս պահին գեղարվեստական ֆիլմի մի առաջարկ ունեմ, որը կիրականանա մարտ ամսին: Նոր ծրագրեր ունեմ նաեւ թատրոնում՝ երկու կոմերցիոն ներկայացումներ ենք պատրաստում փետրվար ամսվա համար, սակայն թե գեղարվեստական ֆիլմի, թե ներկայացումների մասին դեռեւս մանրամասներ հաղորդել չեմ կարող, թող ավելի հասունանա, այնուհետեւ կխոսենք դրանց մասին»,- պատմեց դերասանը:

Իր կերպարիների մասին խոսելիս՝ այն նկատառմանը, որ Էդգարը մեծ մասամբ բացասական կերպարներ է մարմնավորում եւ այդ փաստի հետ կապված արդյոք խնդիրների չի բախվում, նշեց. «Բացասական կերպարներ կերտելը շատ տարբեր երանգներ ունի, ինձ համար չկա վատ կամ լավ դեր, կա լավ կամ վատ դերասան: Իհարկե, մարմնավորել եմ նաեւ դրական կերպարներ, դե իսկ առաջիկայում էլ ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ դերերով կներկայանամ»:

Այս առումով երիտասարդ դերասանը հավելեց. «Ժողովրդի կողմից որոշ չափով սիրված լինելը, վատ կերպարներ խաղալով, սեր ձեռք բերելը փոքր ինչ դժվար է, բայց հույսով եմ, իմ ազգը իմ մասին կարծիք չի կազմում իմ դերերով, կարծում եմ, նրանք չեն կարծում, որ իրական կյանքում ես այնպիսին եմ, ինչպիսին ինձ տեսնում են էկրաններին»:

Ի դեպ, Էդգարը մեզ հետ զրույցում նկատեց, որ շատ դերասանների նման ինքն էլ ունի անխախտ սկզբունքներ. «Իմ կարծիքով բոլորն էլ ունեն անխախտ սկզբունքներ, այդ թվում եւ ես, որոնց ես երբեք դեմ չեմ գնա, իսկ չակերտները չբացենք»:

Խոսելով մեր երկրում դերասանի վարձատրությունից՝ Էդգար Սարգսյանը նկատեց. «Մեր երկրում կինեմատոգրաֆիան առաջին փուլում է, դրա համար էլ դերասանները դժգոհում են: Կարծում եմ, բացի սերիալում նկարահանվելուց պետք է մի փոքրիկ բիզնես ունենալ, որպեսի կարողնաս ապրես այնպես, ինչպես հարկն է»:

Ի դեպ, մեզ հոտ զրույցում Էդգար Սարգսյանը պատմեց նաեւ իր ընտանիքի մասին. «Ինչպես բոլորի, այնպես եւ ինձ համար իմ ընտանիքը լավագույնն է: Ես ծնվել եւ մեծացել եմ մանկավարժների ընտանիքում, ցավոք չունեմ քույր կամ եղբայր, սակայն միշտ երազել եմ այդ մասին»,- պատմեց դերասանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին