▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե հիմար կամ խելացի քայլ եմ արել, որ մեկնել եմ.Դավիթ Սեխպեյան

Blognews.am-ը գրում է. «Ես, իմ մաման ու մեր կանայք»` այսպես է կոչվում Դավիթ Սեխպեյանի բեմադրած ներկայացումը, որն արդեն ներկայացրել է ամերիկաբնակների դատին: Մեզ հետ զրույցում Դավիթը պատմել է, ինչպես ներկայացման այնպես էլ ԱՄՆ մեկնելու մասին: «Ներկայացմանը պատրաստվել ենք մոտ երկու ամիս, բուն նպատակն այն է, որ հարկավոր է հետևել սրտին և  չդավաճանել սեփական զգացմունքներին: Այս ներկայացումն նախատեսված է բոլորի համար, անկախ տարիքից և սեռից: Այս ամուսնության մասին է և պատմում է, թե ինչպես է տղայի մաման անհանգստանում զավակի երջանկության համար և անում ամեն ինչ, որ արժանի կին գտնի»:

Նախքան դերասաններին գտնելը, Դավիթի պիեսն արդեն պատրաստ էր, բայց բեմադրման ընթացքում շատ բաներ հարմարացրել է դերասաններին. «Ես շատ շնորհակալ եմ իմ դերասաններին աշխատանքային ամենահաճելի պրոցեսի համար. Աննա Նուրիջանյանին, Էնջլ Մարտիրոսյանին, Վահագն Ստեփանյանին, Մարինե Մինասյանին, Հռիփսիմե Կիրակոսյանին, Նարինեն Պողոսյանին և M Dance Studio-ին: Պետք է ասեմ, որ հայ հանդիսատեսի ջիգյարն անկրկնելի է և նույն է անկախ նրանից, թե որ ծայրում ես գտնվում: Առաջիկայում էլ պատրաստվում ենք նոր հյուրախաղերով գնալ Լաս Վեգաս, Ֆրեզնո, Սան Ֆրանցիկսո և այլ քաղաքներ»:

Դավիթը նշեց, որ շուտով նոր բեմադրություն են պատրաստվում ներկայացնել երեխաների համար. «Եթե հաջողվի նաև ուզում եմ իմ կոլեգաների և հարազատ մարդկանց հետ պատրաստել հաղորդաշար այն մասին, թե ինչ գաղտնիքներ կան օվկիանոսից այս կողմ, որը կլինի զվարճալի և ուսուցանող: Չեմ ուզում առայժմ որևէ սերիալում խաղալ, երևի պարզապես ժամանակ չունեմ»:  

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին