▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք կարողանում վերադառնալ եթեր. Նարբե Պողոսյան

Armlur.am-ը գրում է. «Ժողովուրդ»-ն ավելի վաղ իր «Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը եւ ինչո՞վ են զբաղված» շարքի շրջանակներում անդրադարձել էր դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Նարբե Պողոսյանի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանի` եթերից «անհետանալուն»: Դեռեւս ամռանը Աստղիկը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ ինքն ու ամուսինը սեպտեմբերին կվերադառնան եթեր, նշել, որ անգամ որոշել են հաղորդման բնույթը, որի շրջանակներում մտադիր են ներկայանալ, սակայն նա այդպես էլ ամբողջովին չէր բացել փակագծերը: 

Սեպտեմբերն անցավ, աշունն արդեն ավարտվում է, սակայն մենք «Ընտանեկան պատմություններ»-ից եւ մի շարք այլ ծրագրերից հայտնի հերոսներին եթերում այդպես էլ չենք տեսնում: Նարբե Պողոսյանից հետաքրքրվեցինք պատճառների մասին: «Որոշ հանգամանքների պատճառով չենք կարողանում վերադառնալ եթեր: Բանն այն է, որ ես զբաղված եմ մեր ընտանեկան բիզնեսի ընդլայնմամբ, Աստղիկը` մեր որդու` Մոնթեի խնամքով, ուստի ժամանակ չի լինում նոր նախագծի մասին մտածելու համար»,-ասաց նա: 
Նարբեի խոսքով` հեռուստատեսային աշխատանքը պահանջում է ամբողջական նվիրում. «Կան մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս համատեղել այն ուրիշ աշխատանքների հետ, սակայն այդպես չի կարելի, եթե այդ ոլորտում ես, պետք է լուրջ մոտենաս գործիդ: Այնուամենայնիվ, մենք տասը տարի աշխատել ենք հեռուստատեսությունում, եւ եթե հիմա ստեղծագործական աշխատանք չենք կատարում, դա դեռ չի նշանակում, թե նոր գաղափարներ չունենք: Մենք մտածում ենք մանկական, ժամանցային, սերիալային ֆորմատի նախագծերի շուրջ, պարզապես հարմար պահը դեռ չի հասունացել` դրանք իրականացնելու համար»,-մանրամասնեց նա` հավելելով, որ ինքը եթերում շատ հետաքրքիր ֆորմատներով հաղորդումների պակաս է տեսնում, սակայն այդ բացը լրացնելու ժամանակ, ինչպես նշվեց, դեռ չունի: 


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին