▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Էրիկի մենահամերգին

Blognews.am-ը գրում է. Օրերս երգիչ Էրիկն իր երկրպագուներին ներկայացել է անդրանիկ մենահամերգով։ Երգչի առաջին մենահամերգն արժանացել է հանդիսատեսի ջերմ արձագանքին ու ծափահարություններին։ Նրա ակտիվ երկրպագուների շարքերում են եղել մի շարք հայտնի մարդիկ՝ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Վահագն Գևորգյանն ու Իռեն Ուլիխանովան, Քրիստինե Պեպելյանը, Վիկա Մարտիրոսյանը, Գարիկ Պապոյանը կնոջ՝ Մարաննայի հետ, Արամ MP3-ն կնոջ՝ Աննայի հետ, Դիանա Շատվերյանն ամուսնու՝ Հայկի հետ, Ռուզան Ավետիքյանը, Արտավազդ Ամիրյանը կնոջ՝ Մարիամի հետ, Անի Ամիրյանը, Հրաչ Մուրադյանը, Հրաչուհի Ութմազյանը, Լանա Խաչատրյանն ամուսնու՝ Տիգրանի հետ և այլք։ 

Էրիկի փոխանցմամբ՝ այս համերգին պատրաստվել են մոտ մեկ տարի։ Երեկոյի կենդանի հնչողությունն ապահովել է սիմֆոնիկ նվահգախումբը։ Համերգի բեմադրիչ ռեժիսորը եղել է Արթուր Մանուկյանը։ Էրիկի ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, իսկ բեմական հագուստները տրամադրել է «Անահիտ Սիմոնյան»  fashion ատելյեն։

«Անչափ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել, հուզմուքնս շատ է, բայց ձեր ծափահարությունների շնորհիվ ամեն ինչ անցողիկ է։ Դուք չեք պատկերացնում՝ որքան շնորհակալ եմ բախտիս, որ այսպիսի հանդիսատես ունեմ»,- ասել է Էրիկը։

Սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ երգիչը կատարել է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններ, իր՝ արդեն սիրված հին ու նոր երգերը։ Երգիչը կատարել է նաև Էլվինա Մակարյանի «Դու նոր կյանք» ստեղծագործությունը, որն իր վերջին ձայնասկավառակից է։

«Այն երջանիկ արտիստերից մեկն եմ, ում բախտ է վիճակվել երգել նրա ստեղծագործություններից մեկը»,- նկատել է նա։

Վերջերս Էրիկն ու Ավետ Բարսեղյանը երգ են գրել Ֆիլիպ Կիրկորովի համար՝ «Женщина похожая на солнце»: Համերգի ժամանակ Էրիկը ներկայացրել է նաև այս երգը։ Երբ հերթը հասել է «Առաջին ու միակ» ստեղծագործությանը, երգիչն ասել է. «Ես երկար եմ սպասել, որպեսզի այս երգը երգեմ իմ սրտի ու հոգու թագուհու համար»։ Ի դեպ՝ երգչի սրտի թագուհին՝ Սվետլանան, ընդգրկված էր համերգի կազմակերպչական անձնակազմում։ Հետնաբեմում նրա վազքի ժամանակ նկատելի էր նրա հուզմունքը սիրելիի համար:

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին