▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքի ևս մեկ կարևոր փուլ համարում եմ ստացված. Էրիկ

Երգիչ Էրիկն իր միկրոբլոգում կիսվել է համերգից ստացած իր տպավորություններով.

«Եվս մեկ շատ կարևոր փուլ իմ կյանքի ՝ համարում եմ ստացված։

Շնորհակալ եմ իմ հանդիսատես Ձեզ ՝յուրաքանչյուրիդ, ովքեր գեղեցկացրեցին իմ մենահամերգը իրենց ներկայությամբ։

Անչափ հուզիչ օր էր ինձ համար։

Ձեր շնորհիվ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքը։

Շնորհակալ եմ, որ ունեմ Ձեզ պես կիրթ, բարձրաճաշակ հանդիսատես, ովքեր ստիպում են նայել միայն առաջ , կատարելագործվել , անել ինչ-որ մի տեղ անհնարին,անիրականը ,որը Ձեր շնորհիվ կարող է դառնալ իրականություն ։

Մենք երեկ դա ապացուցեցինք միասին ։

Երեկվա Ձեր ջերմությունը,ծափերը ՝ ինձ դեռ երկար են ուժ տալու, որպիսի շարունակեմ ստեղծագործել ու ապրել ՝ ՁԵԶ ՀԱՄԱՐ , ՁԵԶԱՆՈՎ !!!

ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...»

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է  Էրիկի առաջին մենահամերգը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին