▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ մեթոդներ է կիրառում պայծառատես Անի Գրիգորյանն իր բացահայտումների համար

Դիտեք նաև՝

«6-րդ զգայարան»  հաղորդումից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանը պատասխանել է իր պայծառատեսությանն ու շատերին ցավեցնող բացահայտումների մասին որոշ հարցերի: 

 

Եթերում նորից թարմացվեց սիրված դերասան Սամվել Սարգսյանի հոգու վիշտը և դա մենք տեսանք քո միջոցով: Գաղտնիք չէ, որ մեր համաքաղաքացիները նույնպես դիմում են քեզ, շա՞տ դեպքերում ես արյունով բացահայտում մարդու ինքնությունը:

Մարդուն բացահայտելու տարբեր հնարավորություններ կան , այդ թվում արյունը: Արյան միջոցով քանդում եմ նաև բոլոր չարությունները մարդկանց վրայից:

Մոմեր , խաղաքարտեր, այլ իրեր... որի՞ միջամտությունից ես ավելի շատ օգտվում:

Իրականում օգտվում եմ ինձ շնորհված գերբնական ուժից , իսկ մնացածը ուղղակի միջոցներ են: Եթե չկա այդ օժտվածությունը՝ ոչ մի իր, առարկա չի կարող ազդել, որպեսզի տեսնես անցյալն ու զգաս ապագայի լույսը:

Տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ՝ երբեմն հուսալքված , երբեմն կյանքից ավելին ուզող՝ դիմում են քեզ ... ո՞ր դեպքերում ես մերժում հաճախորդին:

Հուսալքված մարդկանց երբեք չեմ մերժում: Պատրաստ եմ մարդկայնորեն օգնել՝ ամեն կերպ իր ցավն ու հոգսը թեթևացնելու համար:

 

Հեղինակ՝

Լուսինե Արշակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին