▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակի հետ սովորում ես հաշտվել կորուստներիդ հետ, սովորում ես դաղել ու ժպտալ. Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Ժամանակի հետ սովորում ես, որ նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում «թքած ունեմ» գիշերները կրծում են սեփական վերմակը: Ժամանակի հետ սովորում ես բացատրություններ չպահանջել և չտալ, հասկանում ես, որ մարդիկ վարվում են այդպես, որովհետև այդպես են ուզում: Ժամանակի հետ սովորում ես հաշտվել կորուստներիդ հետ, սովորում ես դաղել ու ժպտալ, իբր ոչինչ չի եղել... Ժամանակի հետ սովորում ես հրաժեշտ տալ` առանց ավելորդ սենտիմենտալության.

-Որոշել եմ գնալ...
-Որոշել ես` գնա...
Ու անցանք առաջ:

Ժամանակի հետ սովորում ես, որ բառերն արժեք չունեն, որովհետև արժեզրկողներց մեկն էլ Դու ես... որովհետև ոչինչ հարատև չէ. ու ամենասուտը երբեքն է ու միշտը... Ժամանակի հետ հասկանում ես, որ նրանք ովքեր գնացել են, մի օր սարսափելիորեն ուզելու են հետ գալ, բայց չեն գալու, որովհետև դու էլ բազմիցս խելագարվել ես հետ գնալու պահանջից, բայց հետ չես գնացել... Ժամանակի հետ սովորում ես խնայել արցունքներդ ու շաղ չտալ ամենքի համար... Բայց դժբախտաբար, միայն ժամանակի հետ...»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին