▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնիսկ եթե ինձ սպանեն, միևնույն է՝ ինչ նկարել եմ, ցույց եմ տալու. Վարդան Սարգսյան

BlogNews.am-ը գրում է. Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդումն արդեն բավականին սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Չնայած հաղորդման մասին կարծիքները դրական են, բայց, պարզվում է, Վարդանին սկսել են սպառնալ, ինչի մասին էլ նա պատմել է կայքին. «Հայաստանում ապրող բոլոր հնդիկներն ինձ դեմ են դուրս եկել, ասում են` վատ վայրերն եմ ցույց տվել և չեմ նկարահանել պատմական վայրերը, ինձ նամակներ են գալիս՝ ողողված սպառնալիքներով: Նրանք նաև ասում են, որ եթե ծրագիրը եթեր գնա, ես լուրջ խնդիրներ կունենամ: Բողոքում էին, թե ինչու եմ նկարահանել լվացքատունը, չնայած այդ վայրը հայտնի է ողջ աշխարհում, և բացի դրանից՝ այդ վայրի մասին պատմել է իրենց բնակիչներից մեկը»:

Այս ամենից զատ հնդիկները նաև բողոքել են, թե Վարդանը ծաղրել է նրանց. «Իհարկե նման բան չի եղել, ես շատ սիրում եմ այդ երկիրը, և եթե իմ նկարահանումները սկսել եմ հենց այդ երկրից, դա արդեն իսկ շատ բանի մասին է ասում: Բացի դրանից, ասում են՝ ինչու եմ նկարահանել հետնախորշերը, բայց մոռանում են, որ ամենահայտնի օսկարակիր ֆիլմը նկարահանվել է հենց այդտեղ, իսկ ես փնտրում էի երեխաներին, ովքեր նկարահանվել են այդ ֆիլմում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին