Life.panorama.am-ը գրում է. «Ֆուլ հաուս»-ի տաղավարում արդեն Ամանոր է, ավարտին է մոտենում սիթքոմի 3-րդ եթերաշրջանը, դե իսկ մենք «Ֆուլ հաուս»-ի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպիսի զարգացումներ եւ ավարտ կունենա սիրված սիթքոմի 3-րդ եթերաշրջանը, որը համընկնում է Ամանորի հետ, ինչպես նաեւ հետաքրքրվեց «Ֆուլ հաուսի» առաջիկա համերգային գործունեության ու հետագա ծրագրերի մասին:
Արմեն Պետրոսյանը, չբացելով հիմնական գծերը, ակնարկեց, թե ի՞նչ է սպասվում «Ֆուլ հաուս»-ի 3-րդ եթերաշրջանի ավարտին, ինչպես նաեւ առաջինը մեզ վստահելով՝ պատմեց «Ֆուլ հաուս»-ի ամանորյա անակնկալի մասին.
«Երեկու օր առաջ ավարտեցինք «Ֆուլ հաուսի» 3-րդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ վերջին սերիան եթերում կլինի դեկտեմբերի 31-ին, հետեւաբար «Ֆուլ հաուս»-ում եւս Նոր տարի կլինի: Այս մեկ ամսվա ընթացքում սիթքոմում մի շարք անավարտ գծեր կունենան իրենց հանգուցալուծումները, իսկ վերջին սերիայում շատ բաներ կբացահայտվի. այն, ինչ այս ամիսների ընթացքում հեռուստադիտողի համար գաղտնի էր, անհասկանալի, վերջին սերիայում կպարզվի: Նաեւ վերջին սերիայում մի անակնկալ ենք պատրաստել՝ Արսենի կերպարը, ով նաեւ կերպարով է երգիչ, կներկայացնի նոր երգի պրեմիերա, որը կնվիրի բոլոր նրանց, ովքեր սիրահարված են, իսկ հեռուստադիտողն էլ կհասկանա, թե «Ֆուլ հաուս»-ի սահմաններում նա ո՞ւմ համար է երգում եւ ո՞ւմ է նվիրում այդ երգը: Այսինքն՝ «Ֆուլ հաուս»-ի վերջին սերիայում կլինի նաեւ երգի պրեմիերա ոչ թե Միրան Ծառուկյանի, այլ Արսենի կերպարի կողմից»,- պատմեց նա:
Հետաքրքրվելով, թե «Ֆուլ հաուս»-ում սիրավե՞պ է սկսվելու Արսենի եւ Արփիի միջեւ, Արմեն Պետոսյանը պատասխանեց. «Նրանց հնարավոր սիրավեպի մասին արդեն ակնարկ արվում է այս եթերաշրջանի սերիաներում, մարդիկ արդեն հասկացել են, որ նրանք սիթքոմում անտարբեր չեն միմյանց նկատմամբ, իսկ թե դրա զարգացումը ինչպե՞ս կլինի, արդեն պարզ կդառնա 4-րդ եթերաշրջանում»:
Ի դեպ, «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը կլինի մարտ ամսին, հարցին, թե ըստ տարածված կարծիքի 4-րդ եթերաշրջանը «Ֆուլ հաուս»-ի համար վերջի՞նն է լինելու, պրոդյուսերը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է նման կարծիք տարածվել, որովհետեւ մենք ոչ մի անգամ չենք ասել, թե 4-րդ եթերաշրջանը կլինի վերջինը: Մենք դեռ պատրաստվում ենք 4-րդ եթերաշրջանին, չենք պատրաստվում վերջին եթերաշրջանին»:
Խոսելով «Ֆուլ հաուս»-ի առաջիկա հյուրախաղերի մասին՝ Արմեն Պետրոսյանը նկատեց. «Դեռ մարտին մեր անձնակազմի հաջողված փորձից հետո այժմ կրկին հյուրախաղերի ենք մեկնելու ԱՄՆ: Նկատեմ, որ մեկ համերգ էր նախատեսված, բայց քանի որ մոտ 10 օր առաջ արդեն սպառվել էին բոլոր տոմսերը, ուստի որոշեցինք, որ կլինի նաեւ երկրորդ համերգը, այնպես որ, դեկտեմբերի 13-ին եւ 18-ին ամերիկահայ հանդիսատեսի համար «Ֆուլ հաուս»-ի անձնակազմը կրկին ելույթ կունենա, իսկ արդեն դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում համերգ կունենանք, որտեղ կլինի մեր առաջին համերգը»: Ի դեպ, Արմեն Պետրոսյանը նշեց նաեւ, որ աչքաթող չեն անի «Ֆուլ հաուս»-ի՝ Երեւանում նախատեսված համերգ-ներկայացումը, որը, նրա խոսքերով, կփորձեն իրականացնել հաջորդ տարի:
Հետաքրքրվելով, թե «Ֆուլ հաուս»-ի հերոսները որտե՞ղ կանցկանցնեն Ամանորը, պրոդյուսերը նշեց. «Ամանորին «Ֆուլ հաուս»-ի հերոսների մի մասը կմնա ԱՄՆ-ում, մի մասս կվերադառնա Հայաստան եւ այստեղ կանցկացնի տոները, իսկ մի մասն էլ կլինեն Մոսկվայում. օրինակ Միհրան Ծառուկյանը Նոր տարվա գիշերը կանցկացնի Մոսկվայում՝ ելույթ ունենալով մոսկվաբնակ մեր հայրենակիցների համար»:
Ի դեպ, Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում գաղտնիք բացահայտեց. «Հաջորդ տարի ամռանը «Ֆուլ հաուս»-ի երկրպագուների համար անակնկալ ենք նախատեսում՝ ցանկություն ունենք «Ֆուլ հաուս» գեղարվեստական ֆիլմ նկարահանել»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում