operativ.am-ը գրում է. Գոհար Սասունցին Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ աղջիկ է ունեցել: Այս մասին տեղեկացանք երգիչ Աղասի Իսպիրյանից, ով այդ պահին երգչուհու հետ ինքնաթիռում է եղել:
«Սիդնեյից 6 ժամ պետք է թռչեինք: Դեռևս 3 ժամ էինք օդում, երբ Գոհարը սկսեց իրեն վատ զգալ: Թռիչքը պետք է շարունակվեր ևս 3 ժամ, սակայն Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ 450 ուղևոր ունեցող օդանավը հարկադրված վայրէջք կատարեց, քանի որ օդանավում համապատասխան օգնություն չէին կարողանա ցուցաբերել: Անմիջապես բժիշկները ժամանեցին և Գոհարին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ ծնվեց նրա աղջիկը՝ Գայանեն: Երեխան կշռում է 3.5կգ»,- մեզ հետ զրույցում պատմեց Աղասի Իսպիրյանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում