▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է նշել իր ծնունդը դերասանուհի Անատի Սաքանյանը

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է.  Դերասանուհի Անատի Սաքանյանը նշում է 24-րդ տարեդարձը: Դերասանուհու տոնական օրը  սկսվել է դեռ կեսգիշերից, երբ Տաթեւիկ Ադումյանը, սիրելի ընկերուհուն անակնկալ պարգեւելով, ճիշտ 24 փուչիկով, տոնական տորթով եւ Անատիի խոսքերով, մեծ քանակի շոմպայններով ուղիղ կեսգիշերին եկել է Անատիի տուն: 

«Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ծնունդս մեկնարկելուն պես, ուղիղ կեսգիշերին եկան եւ շնորհավորեցին ինձ: Իհարկե, առաջինը ծնողներս ինձ շնորհավորեցին, այնուհետեւ եկավ Տաթեւիկը իր մեծ անակնկալով, իսկ ավելի ուշ միացան մյուս ընկերներս ու հարեւաններս: Արդյունքում, մինչև լույս մենք նշեցինք տարեդարձս, իսկ այսօր չքնած պետք է շարունակեմ եւ ոչ պակաս տոնական կերպով նշեմ ծննդյանս օրը»,- պատմեց Անատին:

Հետաքրքրվելով, թե Անատին ի՞նչ երազանք է պահելու տոնական տորթի մոմերը փչելիս՝ հոբելյարը նշեց. «Տոնական տորթի մոմերը փչելիս իմ երազանքները ամեն տարի նույնն են, դրանք չեն փոփոխվում. Աստծուն խնդրում եմ, որ ծնողներս միշտ առողջ լինեն, դա մի բան է, որ իմ ձեռքում չէ, ինձնից կախված չէ, մնացած ամեն բանի ինքս կկարողանամ հասնել»:

24 տարեկանում Անատին նախատեսում է ակտիվ աշխատանքային կյանք, իսկ թե ինչ երազանք ունի հատկապես այս տարվա համար, դերասանուհին չցանկացավ բարձրաձայնել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին