Aysor.am-ը գրում է. Վերջին օրերին առավել քննարկվող թեմաներից է դարձել Մարտ Բաբայանի «Ты любовь моя» տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Շատերի աչքից չվրիպեց նաև փոքրիկ տղան, ով, ի դեպ, Խորեն Լևոնյանի ավագ որդին է՝ Արմեն Լևոնյանը: Aysor.am-ը դերասան հայրիկից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում որդու առաջին քայլերը: «Ի՞նչ կարող եմ ասել, երեխա է, ինչ որ մի տեղ նկարվել է, ուրախացել է, ի՞նչ կա դրանում: Երեխային հո չե՞ս կարող քննադատաբար վերաբերել, ընդամենը 5 տարեկան է»,-նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է փոքրիկ Արմենի դերասանական հետագա «գործունեությանը», պարզվեց՝ նա էլ հայրիկի նման «թանկ դերասան» է. «Եթե որդուս կարողանան այնքան վճարել, որ համաձայնի, ապա, իհարկե, կնկարահանվի… Իսկ ինչ վերաբերում է ապագային, չգիտեմ, ես հո Նաստրադամուսը չե՞մ, ամեն-ինչ կյանքը ցույց կտա»,-կատակեց Խ. Լևոնյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում