Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` օրերս ծնված Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդուն անվանակոչելու են Քիմի հոր` հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի պատվին: Նման տեղեկություն է տարածել նաև ամերիկյան People ամսագիրը: Հավելենք, որ նորածնի անվան վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական նորություն չկա:
Հիշեցնենք, որ նորածինը զույգի երկրորդ երեխան է. Քիմը և Քանյեն մեծացնում են իրենց 2-ամյա դստերը` Նորթին: