Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասան Տիգրան Մնացականյանի հետ:
Տիգրան, կարճ դադարից հետո կրկին նկարահանվում եք, կներկայանաք ոչ միայն«Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այլեւ օրերս մեկնարկած «Սահմանին»բազամսերիանոց ֆիլմում: Կխնդրեի մի փոքր պատմեք ընթացիկ աշխատանքների մասին:
Ցավոք, «Սահմանի» ֆիլմի հրավերից ստիպված էի հրաժարվել զբաղվածության պատճառով, քանի որ նկարահանվում էի գեղարվեստական ֆիլմում և «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում: Սիրում եմ որեւէ աշխատանքով զբաղվելիս նվիրվել եւ կենտրոնանալ ամբողջությամբ, որպեսզի լավ որակ ստացվի:
Տարիներ առաջ հեռուստադիտողի շրջանում տպավորված էիք որպես «Արմենիա TV»-ի դերասան, հիմա կարծես թե ավելի շատ «Շանթի» հետ եք համագործակցում: Հետաքրքիրէ՝ նշված միտումը հրավերների, թե անձնական նախաընտրությունների հետ է կապված:
Տարբեր հեռուստաընկերություններից առաջարկներ ստացել եմ, բայց «Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտին ես արդեն ստացել էի նոր նախագծում մասնակցելու առաջարկը: Իսկ ինչ վերաբերվում է այս կամ այն հեռուստաընկերության դերասան լինելուն, ապա նման բան չկա, դերասանն ազատ է իր ընտրության մեջ և կարող է տարբեր հեռուստաընկերություններում միաժամանակ աշխատել, եթե դա բուն աշխատանքին չի խանգարում: Իսկ քանի որ նկարահանումների գրաֆիկը անկանխատեսելի է, ապա հազվադեպ է ստացվում տարբեր նախագծերում միաժամանակ մասնակցելը:
Հեռուստադիտողի մոտ մշտապես տպավորված եք խիստ կերպարներով, մեծամասամբոստիկանի դերով, իրականում եւս խի՞ստ եք:
Իրականում այդքան էլ խիստ չեմ, երբեմն նույնիսկ կարող եմ շատ թեթեւ լինել, շատ հումորով, պարզապես ինձ այդպիսին են տեսնում ռեժիսորները: Շատ կցանկանայի կտրուկ փոփոխություններ կատարել, փորձել մեկ այլ կերպար, ոչ ոստիկան, ոչ խիստ և լուրջ կերպար: Այժմ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ պատրաստվում ենք նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանումների, որտեղ իմ կերպարը բավականին տարբերվելու է իմ մյուս կերպարներից:
Կխնդրեի պատմեք առաջիկա ծրագրերի դրանց մասին:
Առաջիկա ծրագիրիս առաջնահերթ կետում տանս շինարարությունը ավարտելն է: Ունեմ ևս երկու գեղարվեստական ֆիլմի և ներկայացման հրավերներ, բայց դա արդեն 2016 թվականին: Իսկ այժմ պատրաստվում եմ իմ ամենասիրված տոնը նշելու և առաջ ընկնելով՝ ուզում եմ բոլորին շնորհավորել գալիք Ամանորի կապակցությամբ և մաղթել, որ նոր տարին բոլորին բերի հաջողություն և երջանկություն:
Ըստ տեղեկությունների, դուք նաեւ այլ աշխատանք ունեք, կներկայացնեքդերասանությունից զատ էլ ի՞նչ աշխատանքով եք զբաղված, եւ արդյոք դա չի՞խանգարում դերասանի մասնագիտությանը:
Բացի դերասանությունից նաև համերգներ և միջոցառումներ եմ վարում, աշխատում եմ գործարանում: Իհարկե լինում է, որ աշխատանքներս խանգարում են միմիանց, բայց ստիպված եմ համատեղել: Ինչպես ռուսներն են ասում` «Хочешь жить, умей крутиться»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում