Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավար Արտավազդ Ամիրյանի ընտանիքում արդեն երեք ամիս է կրկնապատկված երջանկություն է տիրում. դստեր ծնունդը փոխել է ողջ ընտանիքի կյանքն ու առօրյան: Կայքի հետ զրույցում Արտավազդ Ամիրյանի գեղեցկուհի կինը՝ Մարիամ Ամիրյանը պատմել է իրենց ընտանիքում տիրող երջանկության մասին եւ բացահայտել է Արտավազդին՝ որպես ամուսին եւ հայրիկ:
Մարիամ Ամիրյանը նախ պատմեց 3 ամսական Օվսաննայից. «Մեր դստեր ծնունդից հետո մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է, մեր ընտանեկան դրական մթնոլորտը կրկնապատկվել է, այսօր մի տեսակ անասելի ջերմություն կա բոլորիս մեջ, ասես հեքիաթում ապրենք. հավատացեք, մեր երջանկությունը չեմ կարողանա բառերով նկարագրել, երեւի բոլոր նրանք, ովքեր բալիկ ունեն, կհասկանան ինձ: Մեր Օսին դեռ 3 ամսական է, բայց չգիտես` ինչու ինձ թվում է, որ նա շատ հումորով է լինելու, պահի տակ դեմքի այնպիսի միմիկաներ է ցույց տալիս, որ ես գնալով վստահ եմ դառնում՝ ապագայում նա շատ հումորով աղջիկ է լինելու: Մենք հաճախ ենք իրեն լուսանկարում, տեսանկարահանում, որոնք, ինքը շատ է սիրում նայել, անգամ ինքն իրեն նայելիս սկսում է ծիծաղել»,- պատմեց նորաթուխ մայրիկը եւ այն հարցին, թե ո՞ւմ է փոքրիկն ավելի նման, պատասխանեց. «Օսին մեր միքսն է, մեր աղջիկը չի ցանկացել ոչ մեկին նեղացնել, թեպետ վերջին շրջանում ավելի շատ հայրիկին են նմանեցնում: Ես շատ կցանկանամ, որ Օսիին Արտավազդից անցնի աշխատասիրությունը, թեպետ, որ գծով էլ նման լինի հայրիկին, ես միայն երջանիկ կլինեմ, որովհետու ես սիրում եմ իմ ամուսնուն ու նրա յուրաքանչյուր բնավորության գիծ ինձ համար շատ դրական է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում