▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրա ծնունդով մեր տանը տիրում է տաքուկ տրամադրություն. ծնվել է Նարինե Պետրոսյանի երրորդ դուստրը

Նրա ծնունդով մեր տանը տիրում է ավելի տաքուկ տրամադրություն. ծնվել է Նարինե Պետրոսյանի երրորդ դուստրը

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Նարինե Պետրոսյանի ընտանիքում արդեն 15 օր է, ինչ ապրում է նրանց երրորդ երջանկությունը. Ճիշտ կես ամիս առաջ ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ադելը, ով իր հետ ձմռան այս ցուրտ եղանակին անասելի ջերմացրել է դերասանուհու ընտանիքը:

«Մեր տան ամենագլխավոր փոփոխությունը մեկ հոգով ավելանալն է,- նկատել է դերասանուհին ու շարունակել, - Որպես բազմազավակ ծնողներ՝ զգացողությունների մասին առանձնապես չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ կարծես թե կյանքի նոր էտապ  է սկսվել մեր փոքրիկի հետ, նրա ծնունդով մեր տանը տիրում է նրբության, ավելի տաքուկ տրամադրություն: Մեր Ադելի ծնունդով մի տեսակ ձմեռն էլ է ջերմացել. Ընդհանրապես ես տարվա այս եղանակը չեմ սիրում, ուստի ինձ համար ուրախալի է, որ նա հենց այս եղանակին է ծնվել, քանի որ իմ չսիրված եղանակին ես միշտ կունենամ իմ տաքուկ անկյունը»:

Արդեն 3 երեխայի մայր Նարինեն նկատել է նաև.

«Իհարկե, առաջնեկի ծնունդի ժամանակ մոր համար ամեն բան նոր է, անսովոր, բայց ամեն երեխայի ծնունդով նոր զգացողություններ ես ունենում, նրանց ամեն ծնունդը նոր տոն է դառնում, բացի այդ, որպես մայր, տարիքի հետ ուրիշ, ավելի հասուն կերպով ես ընկալում եւ վերաբերվում: Օրինակ իմ առաջնեկը ինձ համար շատ հեշտ մեծացավ, որովհետեւ այն ժամանակ նույն տարիքից ելնելով  շատ թեթեւ էի նայում ամեն բանի, բայց հիմա մի տեսակ թե պատասխանատվությունն է մեծանում, թե հասկանում ես, որ երեխայի համով շրջանը շուտ է ավարտվում  եւ պետք է հասցնես վայելել…Մի խոսքով հասուն տարիքում երեխա ունենալն էլ իր առավելությունն ունի»:

Նարինե Պետրոսյանը երեխաների խնամքի հարցում դեռևս ինքնուրույն է գլուխ հանում. «Ճիշտ է երեք երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, բայց փորձում եմ դեռեւս ինքնուրույն գլուխ բերել: Ուզում եմ մեկ, երկու ամիս վերականգնվել, քանի որ կեսարյան հատումով եմ երեխա ունեցել, բայց հետո կդիմեմ դայակի, ով ինձ օգնել է նաեւ առաջին երկու երեխաներիս հարցում»,- նշել է նա:

Ի դեպ, նորաթուխ մայրիկը պատմել է, որ փոքրիկի անվան հարցում բավականին «տանջվել» են.

«Մի քանի անուն էինք մտածում, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում կողմնորոշվել, անգամ, երբ ծնվել էր, դեռ հիվանդանոցում նայում էի դեմքին ու տարբեր անուններ տալիս՝ ցանկանալով իր ռեակցիան տեսնել, արդյունքում որոշեցինք պահպանել մեր «Ա» տառերի շարունակությունն ու ընտրեցինք Ադել անունը»,- պատմել է Նարինեն:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր  կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին