Past.am-ը գրում է. Լուսահոգի Արամ Ասատրյանի երգերը սիրում են շատ-շատերը: Նրա որդիներն այսօր արդեն Արամ Ասատրյանի գործի շարունակողներն են: Նրանց ևս հայ հասարակության մեծ մասը սիրում ու հարգում է: Արտաշ Ասատրյանն այսօր բնակվում է Հայաստանում, իսկ Տիգրան Ասատրյանը՝ ԱՄՆ-ում:
Ստորև Past.am-ը Ձեզ է ներկայացնում համերաշխ ընտանիքի սիրո պատմությունը:
Տիգրան Ասատրյանը արդեն 15 տարի է ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երջանիկ երգիչը ունի իր ընտանեկան երջանկության բանաձևը.
«Փոխադարձ սերը, հարգանքն ու հավատարմությունը...»:
Նրա կինը Նունե Ասատրյանն է, ով արտիստին նվիրել է երեք զավակ` Նվարդը, Արամը և Արմանը:
«Ես և կինս՝ Նունեն եղել ենք համադասրանցիներ, միասին 10 տարի սովորել ենք միևնույն դասարանում: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ սիրելի կին ու երեք հրաշք երեխաներ Նվարդը, Արամը և Արմանը, ի դեպ ասեմ ավագ որդիս ով կրում է իր պապիկի անուն ազգանունը Արամ Ասատրյան նույնպես ունի հրաշալի ձայնային տվյալներ ու երգում է, սակայն այս պահին նրա մոտ տարիքային անցման փուլ է և մի որոշ ժամանակ չի կարելի նրան երգել, բայց նա երգելու է ու նույնպես շարունակելու է իր պապիկի կիսատ թողած գործը»: