▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու իմ վերջինը ճակատագրով. Էլլա Տարունց

Երգչուհի Էլլա Տարունցը օրերս տոնեց իր 44-րդ տարեդարձը: «Տարեդաձներս տոնելուն հատուկ չեմ պատրաստվում: Միշտ անակնկալներ են լինում: Ի դեպ, նշելու ամենալավ տարբերակը մենահամերգն է, ինչը բազմիցս է եղել»,- ասում է նա:

– Վերջին անգամ ո՞վ է Ձեզ զանգահարել և ինչ առիթով:

– Քիչ առաջ ԱՄՆ-ից մանկությանս հրաշք ընկերուհիս զանգահարեց. հարցնում էր` երբ եմ մեկնելու իր մոտ:

– Վերջին հաղորդագրությունը, որ ստացել եք:

– Ամենից շատ հաղորդագրություններ ստանում եմ ընկերուհուցս` Մագայից. նա նույնպես երգչուհի է: Քանի որ մի տեղում երկար մնալուց հոգնում եմ և հաճախ եմ ճամփորդում, քիչ առաջ գրել էր` «Էլլ, արժի հետաքրքրվել` կա այնպիսի ավիատոմս, որ մի ամիս օդում մնաս, որ թռիչքներից հագենաս»։

– Վերջին անգամ երբ եք անկողնում սրճել և ում մատուցմամբ:

– Անկողնում չեմ սրճում: Սիրում եմ վեր կենալ, լվացվել, հետո նոր սրճել:

– Վերջին անգամ երբ եք թերթել ընտանեկան ալբոմը:

– Անկեղծ ասած` անցյալին քիչ եմ անդրադառնում: Հին լուսանկարներն էլ չեմ նայում` դրանք կարոտ ու թախիծ են արթնացնում, իսկ ես դա չեմ սիրում:

– Վերջին անգամ երբ եք մետրո նստել:

11223742_1644440009159490_7214974788352893825_n

– Վերջերս Մոսկվայում էի` այնտեղ եմ մետրո նստել: Իսկ Երևանում մոտ 20 տարի է, ինչ չեմ օգտվել մետրոյից: Տաքսիներով եմ երթևեկում կամ էլ ոտքով եմ ինչ-որ տեղ գնում:

– Վերջին անգամ երբ եք հուզվել և ինչու:

– Երկու ամիս առաջ, երբ որդուս մոտից` Բարսելոնից վերադառնում էի Երևան:

– Վերջին անգամ ե՞րբ եք բարկացել և ինչ առիթով:

– Ուշ-ուշ եմ բարկանում, բայց միան•ամից եմ բռնկվում, ինչը, կարծում եմ, լավ չէ: Վերջին անգամ տաքսու մեջ եմ բարկացել` իրենց ռադիոկապի աղմուկից և անորակ երաժշտությունից: Վարորդից պահանջեցի, որ անջատի:

– Վերջին անգամ երբ եք լիաթոք ծիծաղել և ինչո՞ւ:

– Օդանավակայանի VIP սրահում լոլիկով ձվածեղ ուտելուց…

– Վերջին գիրքը, որ կարդացել եք:

– Առհասարակ սիրում եմ պոեզիա կարդալ: Իսկ անցյալ շաբաթ վերընթերցեցի Ռեմարկի «Հաղթական կամարը»։

– Վերջին անգամ ում եք հյուրընկալվել:

– Քիչ առաջ վերոնշյալ ընկերուհուս` Մագայենց տանն էի: Հաճախ եմ այնտեղ լինում:

– Վերջին անգամ ում եք վստահել Ձեր նվիրական խոհերը:

– Անմնացորդ վստահում եմ որդուս և սովորաբար նրա հետ եմ կիսվում:

Աղբյուրը՝ TV Մոլ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին