▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծեցի, թե իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն. Նառա Դիլանյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին

Life.panorama.am-ը գրում է. 

Դեկտեմբերի 19-ին դերասանուհի Նառա Դիլանյանը դարձավ 36 տարեկան: Կենսուրախ դերասանուհին ծննդյան տարեդարձը կազմակերպել էր իր պես պայծառ գույների մեջ, իսկ օրվա ավարտին մեծ ոգեւորությամբ Կայքին պատմեց ամուսնու եւ քրոջ անակնկալի մասին:

«Իսկապես չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը, տոնս լի էր անակնկալներով ու պայծառ գույներով: Քանի որ մենք արդեն մեր տոնածատը տեղադրել ենք, ամուսինս ուղիղ կեսգիշերին մեր տոնածառի վրա անվանական վզնոց էր կախել, ինչից շատ էի ուրախացել, իսկ առավոտյան, երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե  իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն, քանի որ ողջ տունը լի էր նվերներով՝ ամուսինս գնել էր այն ամենը, ինչ ես նախորդ օրերին խանութներում տեսել ու հավանել էի: Նա խնամքով գնել էր եւ թաքցրել հարեւանի տանը: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան տպավորված էի, իսկապես շատ շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն ինձ այդքան սիրելու եւ իմ ուրախության համար այդքան շատ մտածելու համար»,- պատմեց Նառան:

Դերասանուհու անակնկալներն այդքանով չեն սահմանափակվել, նրան իր հետաքրքիր նվերն է փոխանցել նաեւ արտերկրում ապրող քույրիկը. «Ծնունդիցս դեռ մեկ օր առաջ քույրս հեռվից հեռու հետաքրքիր անակնկալ էր պատրաստել՝ քաղցրավենիք ուղղարկելով: Նրա մատուցած անակնկալի ծիծաղելի կողմն էլ անկախ ինձնից ես ապահովեցի. երբ սուպերմարկետի առաքիչը զանգեց մեր տուն, որպեսզի դուռը բացեմ, ես համառորեն չէի բացում՝ մտածելով, որ սխալվել են, քանի որ պնդում էին, թե չգիտեն ով է ուղղարկողը, ինչեւէ երկար «բանակցություններից» հետո ես վերջապես բացեցի դուռը եւ ստացա այդքան տպավորիչ եւ քաղցր անակնկալը»,- ծիծաղելով պատմեց Նառա Դիլանյանը:

Դերասանուհին նկատեց, որ իր համար նվերների արժեքը կարեւոր չէ. «Ես շատ եմ շոյվում, երբ ինձ համար անակնկալներ են պատրաստում: Բոլորն էլ գիտեն, որ ինձ մեկ հատ փուչիկով էլ կարող են ուրախացնլ, ինձ համար ուղղակի կարեւոր է տվյալ մարդու անկեղծությունը»,-նվերների եւ անակնկալների մասին խոսելով՝ հավելեց նա:

Նառան պատմեց, որ ինքն ու ամուսինը նախատեսել էին մեծ միջոցառում կազմակերպել դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն վերջերս հարազատներից մեկի հետ դժբախտ դեպքից հետո մտափոխվել են, ուստի ծննդյան օրը կազմակերպել են տանը: Նառան մեզ հետ զրույցում պատմեց, որ մեծ ոգեւորությամբ է տոնական տորթի մոմերը փչում, ի դեպ երազանքով կիսվեց մեզ հետ.

«Հիմա ծննդյան տոնական տորթի համար մարդիկ ավելի շատ գերադասում են փոքրիկ հրավառությունները, քան մոմերը, բայց ես նախընտրում եմ մոմերը, իսկ դրանք փչելիս Աստծուց խնդրեցի, որպեսզի նա ինձ տա այն, ինչ իրոք ինձ պետք է, այլ ոչ թե այն, ինչ ես եմ ցանկանում»,- նշեց դերասանուհին:

Առավել մանրամասն`  սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին