▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը սահմանամերձ գյուղերում կազմակերպել է «Սիրո Գործակից» ֆիլմի անվճար ցուցադրում

Դերասան պրոդյուսեր Հայկ Մարությանն այցելել է սահմանամերձ գյուղեր և կազմակերպել «Սիրո Գործակից» ֆիլմի անվճար ցուցադրում։ Այս մասին դերասանը հայտնել  է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով հետևյալը.

«Երեկ այցելեցինք սահմանամերձ երկու գյուղեր` Բաղանիս և Ոսկեպար: Այնտեղ կազմակերպել էինք «Սիրո Գործակից» մեր նոր ֆիլմի անվճար ցուցադրումը: Հուսով եմ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց: Իրենք ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ են, որոնք ապրում են նույն երկրում ինչ մենք, բայց պատերազմի ողջ ծանրությունը վերցրել են իրենց ուսերին: Խոնհարվում եմ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին