El.am-ը գրում է. Հայկական ժամանակակից կինոկատակերգությունները մեծ ժողովրդականություն են վայելում հանրության շրջանում մարդկանց գրավելով դեպի կինոթատրոններ: 2015թ-ին նկարահանված նոր կինոկատակերգությունը, նախքան մեծ էկրան բարձրանալը, արդեն իսկ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Այդ հետաքրքրությունը պատահական չէր, քանի որ ֆիլմի ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի աշխատանքներին բոլորն են ծանոթ, իսկ գլխավոր դերակատարներ Արամ MP3-ին և Աննա Գրիգորյանին բոլորն են ճանաչում ու սիրում:
ԷԼ Style-ը, չսպասելով ֆիլմի պրեմիերային, որոշեց իր ամանորյա համարի շապիկը տրամադրել հենց գլխավոր դերակատարներին նկարահանելով տոնական ու գունագեղ մի ֆոտոշարք, որը լի է ուրախ տրամադրությամբ և դրական հույզերով: Իհարկե, չմոռացանք նաև հարցազրույցի մասին, որի ընթացքում Արամը, Աննան և Հրանտը ներկայացրին մանրամասներ իրենց համատեղ աշխատանքի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: