▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Լուսին Վարդանյանի տանն արդեն տոնական տրամադրություն է

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լուսին Վարդանյանի տանը արդեն տոնական տրամադրություն է, Լուսինն ու նրա դստրիկը՝ Ռուզաննան, արդեն նախատոնական գնումներով են զբաղված.

«Մեզ մոտ արդեն նախատոնական տրամադրություն է: Ես ու աղջիկս արդեն սկսել ենք նվերներ գնել մեր հարազատների համար, տոներին ամենաշատը ուրախանում ենք նվերներ նվիրելուց ու ստանալուց, բայց այդ ամենի մեջ, իհարկե, ամենակարեւորը լավ տրամադրությունն է»,-մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին ու հավելեց, որ ինքն ու աղջիկը Ամանորին պատրաստվելու անխախտ «օրենք» ունեն.

«Ամեն տարի պարտադիր նոր հագուստներ ենք գնում, դա կարծես թե անխախտ պայման լինի մեզ համար. ընտրում ենք գեղեցիկ հագուստներ ու զարդեր եւ դրանցով նշում տարեմուտը»,- նշեց նա:

Լուսինն ու փոքրիկ Ռուզիկը արդեն զարդարել են իրենց տոնածառը. «Երեկ ես, աղջիկս, քույրս եւ նրա դեռ չծնված փոքրիկը զարդարեցինք մեր տոնածառը: Երբ ամբողջությամբ զարդարեցինք եւ վառեցինք տոնածառի լույսերը Ռուզիկս ասաց. «Մամա ջան, ինչ գեղեցիկ է մթության մեջ վառված լույսերը»: Տոնածառը, իսկապես, իսկական հեքիաթ է իր հետ բերում»,- պատմեց Լուսինը:

Ի դեպ, փոքրիկ Ռուզիկը այսօր պետք է Ձմեռ պապիկին նամակ գրի. «Ռուզիկս շատ է սպասում Նոր տարվան, հատկապես Ձմեռ պապիկին, շատ է սպասում նվերներին, որոնք պետք է գտնի տոնածառի տակ: Ձմեռ պապիկին դեռ նամակ չենք գրել, բայց աղջիկս ամեն օր ասում է. «Մամա ջան հիմա՞ ենք Ձմեռ պապիկին նամակ գրելու», դե իսկ մենք էլ այսօր արդեն կգրենք մեր Ձմեռ պապիկին: Իհարկե, արդեն գիտենք, թե ինչ ենք խնդրելու նրանից: Ընդ որում նշեմ, որ Ռուզիկս օրը մի քանի անգամ տոնածառի տակ փնտրում է իր նվերները, բայց կսպասենք Ամանորի գիշերվա հեքիաթին»,- նշեց Լուսին Վարդանյանը:

Լուսինը հավատում է իր երազանքներին. «Առհասարակ, ես հավատում եմ իմ երազանքներին, որովհետեւ դրանք գրեթե միշտ կատարվում են: Եթե մի բան շատ ես ցանկանում, ձգտում ես դեպի դրան, ուշ թե շուտ այն քոնն է լինում: Այնպես որ, բավական է միայն ցանկանալ, իսկ Նոր տարվա երազանքները կախարդական են: Ես հավատում եմ հրաշքներին, ի վերջո, այն նույնպես մարդու ձեռքերում է: Ամեն տարի Նոր տարվա գիշերը 12-ին սլաքները հասնելուն պես երազանք եմ պահում. առայժմ իմ երազանքները կմնան իմ ներսում, ավելի լավ է քիչ խոսել, շատ գործել»,- նկատեց դերասանուհին:

Գեղեցկուհի մայրիկը տոներին պատրաստվում է դստեր հետ հետեւել բոլոր ամանորյա ներկայացումներին. «Աղջկաս հետ պատրաստվում եմ այցելել բոլոր մանկական ներկայացումները, կսկսենք հենց իմ թատրոնից՝ Հ.Ղափլանյանի անվան դրմատիկական թատրոնից: Ինչպես նաեւ կայցելենք այնպիսի վայրեր, ուր տոնական տրամադրություն կլինի»,- նշեց նա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին