▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ չենք ամուսնացել, բայց պատրաստվում ենք. Սոֆի Դանիելյան

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոֆի Դանիելյանը, ով երկար ժամանակ է արդեն, ինչ երաժշտական նորություններով չի ներկայանում, բայց իր խոսքերով երգում է միշտ: Հետաքրքրվելով, թե ինչո՞վ է այս շրջանում երգչուհին զբաղված, պարզեցինք, ոչ միայն աշխատանքային կյանքի մանրամասներ, այլեւ տեղեկացանք, որ այս շրջանում Սոֆիի անձնական կյանքում հաճելի փոփոխություններ են իրականացվում:
-Սոֆի, արդեն բավական ժամանակ է, ինչ էկրանային լռություն եք հայտարարել,միաժամանակ, գիտեմ, որ չեք հեռացել երգարվեստից, հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եքզբաղված եւ արդյոք էկրանային լռությունը հիասթափության հետեւանք է:
- Այո, կարծես թե մի փոքր աչքաթող եմ արել էկրանային կյանքը, քանի որ զբաղված եմ անձնական հարցերով և կարծում եմ, որ դա ամենակարևորն է, բայց ես շարունակում եմ երգել տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր շոու ծրագրերի և բարեգործական համերգների: Ի դեպ տեղեկացնեմ, որ վերջին տեսահոլովակս նկարահանել եմ 2 տարի առաջ, այն կոչվում է «Զինվորի տուն Հայաստան» և ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով. իհարկե չեմ ուզում նշել թե ինչ-ինչ պատճառներով քիչ ցուցադրվեց, բայց, Փառք Աստծո, այժմ համացանցը մեծ հնարավարություններ է ընձեռնում, և երկրպագուներս ոչ միայն ծանոթ են այդ տեսահոլովակին, այլև հասցրեցին սիրել թե երգը և թե տեսահոլովակը: Ի դեպ, երգի հեղինակն է Մարինե Մխիթարյանը:
-2016-ին նորովի ներկայանալու, նոր թափով աշխատելու, գուցե նաեւ տեսահոլովակներիպլաններ չունե՞ք:
- Իհարկե, կան նոր երգի և նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ.չեմ ուզում դեռ չակերտները բացել, բայց հուսանք որ 2016թ-ին կիրականացվեն բոլոր ծրագրերս:
-Սոֆի, դուք այն երգիչուհիներից եք, ով տարիների ընթացքում չի փոխել իրերաժշտական ոճը, գուցե ապագայում նոր ոճում Ձեզ տեսնենք:
- Դա ուղղակի այդպես է ստացվել, բայց նկատեմ, որ նոր երգս կլինի բոլորովին այլ ոճում:
-Շատերին թվում է, թե առհասարակ հեռացել եք հայկական շոու բիզնեսից, բայց Ձերլուսանկարներից կարելի է հետեւություն անել, որ այս ոլորտում մտերիմ ընկերուհիներունեք: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են Ձեր իսկապես մոտ ընկերները:
- Այո, ինչպես նշեցի, ուղղակի հեռուստաէկրաններին չեմ երևում, բայց երգարվեստից չեմ հեռացել և չեմ էլ հեռանա: Կոլեգաներիս հետ շատ մտերիմ եմ, շատ եմ սիրում շփվել նրանց հետ. անուններ չեմ ուզում առանձնացնել կամ թվարկել, քանի որ բոլորին էլ շատ սիրում եմ:
-Սոֆի, մի շրջան կար, երբ Ձեզ տեսնում էինք դերասանուհու կարգավիճակում, այսառումով նոր պլաններ կա՞ն:
- Այո, որպես դերասանուհի ճանաչվեցի «Դժվար ապրուստը»  հեռուստասերյալից, որտեղ հանդես էի գալիս տիկին Էլլայի կերպարով, դրանից հետո կրկին եղել են ուրիշ սերյալներ, որտեղ նկարահանվել եմ այլ կերպարներում: Եթե լինի նոր առաջարկ, սիրով կհամաձայնվեմ:
-Երբ ներկայանում էիք որպես դերասանուհի, ինչպես բոլոր դեպքերում, կարծիքներըկիսվեցին՝ ոմանք հավանում էին Ձեր խաղը, ոմանք շտապեցին քննադատել: Հետաքրքիրէ, իսկ դուք Ձեզ որպես դերասանուհի հավանո՞ւմ եք:
- Գիտեք, առաջին անգամը չէր, որ ես նկարահանվում էի սերիալում, արդեն ունեի փորձ և նկարահանվել էի «Վերվարածներում»՝ կերտելով Զիտայի ընկերուհու կերպարը: Սկզբում դժվար էր, ինչ խոսք, լինել տարիքով տիկնոջ կերպարում, բայց հետագյում սկսեցի սիրել տիկին Էլլային: Այնպես որ, կարծում եմ, կարողացա ճիշտ կերտել կերպարս: Բացասական կարծիքներ կերպարիս մասին դեռ չեմ լսել, ու կարծում եմ «Դերասաններ չեն դառնում, այլ ծնվում են»:
-Սոֆի, կարծես թե չեք թաքցնում, որ գտել եք Ձեր միակին, եթե դեմ չեք լինի, կպատմեք,թե ինչպե՞ս եք հանդիպել նրան եւ երբ ծնվեց սերը:
- Շատ չեմ սիրում անձնականիցս խոսել, բայց, այո, ես երջանիկ եմ, որ կա այն մեկը, ով ինձ երջանկացնում է և միշտ իմ կողքին է:
-Ո՞վ է նա, ինչո՞վ է զբաղվում, այս ոլորտի՞ց է:
- Ոչ, նա ընդհանրապես կապ չունի իմ ոլորտի հետ, բոլորովին այլ աշխատանքով է զբաղվում, բայց Փառք Աստծո խոչընդոտներ չկան և նա ինձ չի խանգարում զբաղվել իմ սիրած աշխատանքով, քանի որ գիտի, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել որպես երգչուհի և դերասանուհի կայանալու հարցում:
-Սոֆի, ամուսնացե՞լ եք, թե դեռ նոր եք պատրաստվում: Կարեւրո՞ւմ եք ճերմակ զգեստիխորհուրդը եւ պսկադրությունը:
- Դեռ չենք ամուսնացել, բայց  պատրաստվում ենք, քանի որ, ես կարևորում եմ ճերմակ զգեստի խորհուրդը, Եկեղեցում կատարվող պսակադրությունը: Թեկուզ թող այն լինի համեստ, բայց այն միակին, ում պատրաստ ես նվիրել ողջ կյանքդ, այդ երջանիկ և գեղեցիկ օրը ևս պիտի նվիրես:
-Սոֆի, դեռ չե՞ք մտածում մայրանալու մասին:
- Առաջ Աստված, արդեն սկսել եմ մտածել բալիկի մասին: Կարծում եմ արդեն ժամանակն է,կարելի է ասել երազում եմ դառնալ մայրիկ և ունենալ արու զավակ:
-Առջեւում Ամանորն է, ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները եւ ո՞րն է Ձերամենամեծ ցանկությունը 2016-ից:
- Նախ ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը՝ մաղթելով, որ գալիք տարին ընթանա խաղաղ ու անամպ երկնքի տակ, բոլորը լինեն առողջ և աշխատանքով ապահովված: Ամանորը նշելու եմ իմ սիրելիի հետ, կլինենք Հայաստանում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել, թե որտեղ. Ուր էլ որ լինենք, կլինի անմոռանալի և հեքիաթային: 2016-ից ամենաշատը ուզում եմ, որ աշխարհում տիրի խաղաղություն, ապրենք խաղաղ ու անհոգ, մեզ էլ շրջապատեն անկեղծ ու հավատարիմ մարդիկ:

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է երգչուհի Սոֆի Դանիելյանի հետ, ով երկար ժամանակ է արդեն, ինչ երաժշտական նորություններով չի ներկայանում, բայց իր խոսքերով երգում է միշտ: 

Սոֆի, արդեն բավական ժամանակ է, ինչ էկրանային լռություն եք հայտարարել,միաժամանակ, գիտեմ, որ չեք հեռացել երգարվեստից, հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եքզբաղված եւ արդյոք էկրանային լռությունը հիասթափության հետեւանք է:

Այո, կարծես թե մի փոքր աչքաթող եմ արել էկրանային կյանքը, քանի որ զբաղված եմ անձնական հարցերով և կարծում եմ, որ դա ամենակարևորն է, բայց ես շարունակում եմ երգել տարբեր ակումբներում, մասնակցում եմ տարբեր շոու ծրագրերի և բարեգործական համերգների: Ի դեպ տեղեկացնեմ, որ վերջին տեսահոլովակս նկարահանել եմ 2 տարի առաջ, այն կոչվում է «Զինվորի տուն Հայաստան» և ցուցադրվել է տարբեր հեռուստաալիքներով. իհարկե չեմ ուզում նշել թե ինչ-ինչ պատճառներով քիչ ցուցադրվեց, բայց, Փառք Աստծո, այժմ համացանցը մեծ հնարավարություններ է ընձեռնում, և երկրպագուներս ոչ միայն ծանոթ են այդ տեսահոլովակին, այլև հասցրեցին սիրել թե երգը և թե տեսահոլովակը: Ի դեպ, երգի հեղինակն է Մարինե Մխիթարյանը:

2016-ին նորովի ներկայանալու, նոր թափով աշխատելու, գուցե նաեւ տեսահոլովակներիպլաններ չունե՞ք:

Իհարկե, կան նոր երգի և նոր տեսահոլովակ նկարահանելու պլաններ.չեմ ուզում դեռ չակերտները բացել, բայց հուսանք որ 2016թ-ին կիրականացվեն բոլոր ծրագրերս:

Սոֆի, դուք այն երգիչուհիներից եք, ով տարիների ընթացքում չի փոխել իրերաժշտական ոճը, գուցե ապագայում նոր ոճում Ձեզ տեսնենք:

Դա ուղղակի այդպես է ստացվել, բայց նկատեմ, որ նոր երգս կլինի բոլորովին այլ ոճում:

Շատերին թվում է, թե առհասարակ հեռացել եք հայկական շոու բիզնեսից, բայց Ձերլուսանկարներից կարելի է հետեւություն անել, որ այս ոլորտում մտերիմ ընկերուհիներունեք: Հետաքրքիր է՝ ովքե՞ր են Ձեր իսկապես մոտ ընկերները:

Այո, ինչպես նշեցի, ուղղակի հեռուստաէկրաններին չեմ երևում, բայց երգարվեստից չեմ հեռացել և չեմ էլ հեռանա: Կոլեգաներիս հետ շատ մտերիմ եմ, շատ եմ սիրում շփվել նրանց հետ. անուններ չեմ ուզում առանձնացնել կամ թվարկել, քանի որ բոլորին էլ շատ սիրում եմ:

Սոֆի, մի շրջան կար, երբ Ձեզ տեսնում էինք դերասանուհու կարգավիճակում, այսառումով նոր պլաններ կա՞ն:

Այո, որպես դերասանուհի ճանաչվեցի «Դժվար ապրուստը»  հեռուստասերյալից, որտեղ հանդես էի գալիս տիկին Էլլայի կերպարով, դրանից հետո կրկին եղել են ուրիշ սերյալներ, որտեղ նկարահանվել եմ այլ կերպարներում: Եթե լինի նոր առաջարկ, սիրով կհամաձայնվեմ:

Երբ ներկայանում էիք որպես դերասանուհի, ինչպես բոլոր դեպքերում, կարծիքներըկիսվեցին՝ ոմանք հավանում էին Ձեր խաղը, ոմանք շտապեցին քննադատել: Հետաքրքիրէ, իսկ դուք Ձեզ որպես դերասանուհի հավանո՞ւմ եք:

Գիտեք, առաջին անգամը չէր, որ ես նկարահանվում էի սերիալում, արդեն ունեի փորձ և նկարահանվել էի «Վերվարածներում»՝ կերտելով Զիտայի ընկերուհու կերպարը: Սկզբում դժվար էր, ինչ խոսք, լինել տարիքով տիկնոջ կերպարում, բայց հետագյում սկսեցի սիրել տիկին Էլլային: Այնպես որ, կարծում եմ, կարողացա ճիշտ կերտել կերպարս: Բացասական կարծիքներ կերպարիս մասին դեռ չեմ լսել, ու կարծում եմ «Դերասաններ չեն դառնում, այլ ծնվում են»:

Սոֆի, կարծես թե չեք թաքցնում, որ գտել եք Ձեր միակին, եթե դեմ չեք լինի, կպատմեք,թե ինչպե՞ս եք հանդիպել նրան եւ երբ ծնվեց սերը:

Շատ չեմ սիրում անձնականիցս խոսել, բայց, այո, ես երջանիկ եմ, որ կա այն մեկը, ով ինձ երջանկացնում է և միշտ իմ կողքին է:

Ո՞վ է նա, ինչո՞վ է զբաղվում, այս ոլորտի՞ց է:

Ոչ, նա ընդհանրապես կապ չունի իմ ոլորտի հետ, բոլորովին այլ աշխատանքով է զբաղվում, բայց Փառք Աստծո խոչընդոտներ չկան և նա ինձ չի խանգարում զբաղվել իմ սիրած աշխատանքով, քանի որ գիտի, թե ինչ դժվարություններ եմ հաղթահարել որպես երգչուհի և դերասանուհի կայանալու հարցում:

Սոֆի, ամուսնացե՞լ եք, թե դեռ նոր եք պատրաստվում: Կարևրո՞ւմ եք ճերմակ զգեստի խորհուրդը եւ պսկադրությունը:

Դեռ չենք ամուսնացել, բայց  պատրաստվում ենք, քանի որ, ես կարևորում եմ ճերմակ զգեստի խորհուրդը, Եկեղեցում կատարվող պսակադրությունը: Թեկուզ թող այն լինի համեստ, բայց այն միակին, ում պատրաստ ես նվիրել ողջ կյանքդ, այդ երջանիկ և գեղեցիկ օրը ևս պիտի նվիրես:

Սոֆի, դեռ չե՞ք մտածում մայրանալու մասին:

Առաջ Աստված, արդեն սկսել եմ մտածել բալիկի մասին: Կարծում եմ արդեն ժամանակն է,կարելի է ասել երազում եմ դառնալ մայրիկ և ունենալ արու զավակ:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին