▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրան տեսնելուն պես երջանկությունից սկսեցի արտասվել. Սոնա Շահգելդյանը՝ նորածին որդու մասին

Ամանորից երկու օր առաջ՝ երեկ լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց առաջին անգամ մայրանալու բերկրանքի եւ ամանորյա ամենաթանկ նվերի մասին.
«Երեկ, մոտավորապես 13:10 րոպեին ծնվեց մեր կյանքի նոր իմաստը: Նրա ծնունդին սպասում էինք մինչ հունվարի վերջը, բայց փոքրիկս որոշեց չսպասել Ամանորն անցնի եւ մեզ իր ծնունդով ամենամեծ նվերն արեց: Երբ իրեն տեսա, անասելի զգացողություններ ապրեցի, հասկացա, որ կյանքս մեկ վայրկյանում էլ ավելի իմաստավորվեց, որ այսուհետ ուրիշ կերպ եմ ապրելու: Անկեղծ ասած, ես շատ զգացմուքնային մարդ եմ, ուստի նրան տեսնելուն պես երջանկությունից սկսեցի արտասվել, բայց անմիջապես հավաքեցի ինձ եւ սկսեցի գիտակցել երջանիկ պահի իմաստը»,- պատմեց դեռեւս ծննդատանը գտնվող նորաթուխ մայրիկը:
Փոքրիկին ի պատիվ պապիկի են անվանակոչել. «Որդուս անվանել ենք Արթուր՝ ի պատիվ ամուսնուս հայրիկի,- նշեց երգչուհին ու պատմեց նաեւ առաջին անգամ հայր դառնալուց հետո ամուսնու զգացողությունների մասին,- ամուսինս շատ զուսպ մարդ է, բայց նա էլ հուզվեց, երբ ծնվեց մեր երջանկությունը: Իհարկե, հայ տղամարդկանց համար որդի ունենալը էլ ավելի մեծ զգացողություններ է իր հետ բերում, այնպես որ ամուսնուս երազանքը կատարված է»:
Բալիկի խնամքի հարցում Սոնա Շահգելդյանը չի անհանգստանում. «Նախ մորեղբորս երեխային մեծացնելով բավականին փորձ ունեմ բալիկների խնամքի հարցում, բացի այդ, վերջին օրերին փորձում եմ էլ ավելի տեղեկանալ, սովորել, որպեսզի ճիշտ խնամեմ եւ մեծացնեմ որդուս: Իհարկե, վստահ եմ, որ բալիկիս պահելու հարցում երկու մեծ օգնականներ ունեմ՝ ի դեմս իմ ու ամուսնուս մայրիկներին, այնպես որ, այդ առումով չեմ անհանգստանում»:
Ինչպես հայկական շատ ընտանիքներում, այնպես եւ Սոնայի նորակազմ ընտանիքում կպահպանվի որոշակի հայկական ավանդույթներ. «Ես ավելորդ ձեւականություններ չեմ սիրում, բայց գտնում եմ ճիշտ, որ մինչ երեխայի 40 օրականը լրանալը, նրան գերխնամքի ներքո պետք է մեծացնել: Խոստանում եմ, մեր Արթուրը հենց մի փոքր մեծանա, նրա լուսանկարներով կկիսվեմ իմ հանդիսատեսի հետ»,- նկատեց նա:
Ի դեպ, ի զարմանս շատերի՝ Սոնա Շահգելդյանը վաղվանից կվերադառնա աշխատանքի. «Քանի որ վաղն Ամանորն է, իսկ ես շատ վաղուց արդեն ունեմ աշխատանքային պայմանավորվածություններ, ուստի վաղվանից արդեն ես կվերադառնամ աշխատանքիս, իհարկե, որոշ ժամանակ կլինեն գրաֆիկային փոփոխություններ, բայց դեկրետային արձակուդի չեմ գնա»,- նշեց երգչուհին:
Մեզ հետ զրույցում Սոնան ցանկացավ շնորհակալություն հայտնել. «Ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել Երեւանի Առաջին հիվանդանոցին, այստեղ իմ նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբերեցին, ծննդաբերությանս պահին գրեթե 10 բժիշկ կար կողքիս, ինչի համար շատ շնորհակալ եմ, հատկապես կցանկանայի նշել բժշկուհուս՝ Ինգա Օգանեսովնայի անունը, նա իմ հանդեպ իսկապես առանձանկի վերաբերմունք ցուցաբերեց»:

Life.panorama.am-ը գրում է. Ամանորից երկու օր առաջ՝ երեկ լույս աշխարհ է եկել երգչուհի Սոնա Շահգելդյանի առաջնեկը: Մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց առաջին անգամ մայրանալու բերկրանքի եւ ամանորյա ամենաթանկ նվերի մասին.

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին