▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանը ամուսնացել է Պրահայում Հայաստանի դեսպանատանը

Դեկտեմբերի 25-ին հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը և  նրա ընտրյալը՝ Անին, ամուսնացել են Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

«Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Ամանորի նախաշեմին՝ 2015թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հայաստանի քաղաքացի երեք զույգերի ամուսնության պետական գրանցումը:

Հանդիսավոր արարողություններին մասնակցեցին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ամուսնացողների ընտանիքների անդամներ, բարեկամներ և ընկերներ:

2015 թվականի բազմաբովանդակ միջոցառումների շարքը Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եզրափակեց ամուսնական արարողություններով:

Նորաստեղծ ընտանիքներին մաղթում ենք խաղաղություն, ընտանեկան ջերմություն և բարի ծնունդներ: Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ:

Շնորհավոր»,- գրված է դեսպանության ֆեյսբության էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին