ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` վիրտուալ տարածքում կատարած վերջին գրառումներից մեկը ոչ միայն աղմկահարույց է դարձել, այլև համացանցի որոշ օգտատերերին ստիպել է հումորային ստեղծագործությամբ մոտենալ խնդրին:
Առանց մեկնաբանելու գրառումն ու դրա շուրջ ստեղծված աղմուկը, ներկայացնում ենք Գարեգին Միսկարյանի բանաստեղծությունը, որը Սիլվա Կապուտիկյանի հայտնի գործի հումորային վերարտադրությունն է.
Լսի'ր, այ լակո'տ , քեզ ինչ եմ ասում,
Գրածդ տեսա, նաև կարդացի,
Տեսա ես նաև տասնվեց անասուն,
Որ քո քոմենթը իսկույն լայքեցին:
Ուշադիր լսի: Չհամարձակվես
Գարշելի երախդ բացել ու նման
Էժան ու հավուղեղ մակարդակի մեջ
Հայհոյել այդպես Երկրիս աննման:
Թե Պաշտպանության Նախարարիս կամ
Թե որ Բանակիս, Զինվորիս մասին
Վատը խոսացող թեկուզ մեկը կա,
Ուրեմն, այ ԼԱԿՈՏ, ուուշադիր լսի,
Աչքերդ հանեմ` տեղն ուզբեկական
Բամբակ կդնեմ: Դու, անասուն ես,
Քո ողջ ապրածով դու էդքան չկասկա:
Ու արձագանքի ինչպես ուզում ես: