▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քարդաշյաններն իրենց դիմահարդարումը վստահում են հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանին

Հրուշ Աճեմյանը Կալիֆորնիայում բավականին հայտնի դիմահարդար է, նա համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Հրուշի հաճախորդներից են նաև Քարդաշյան քույրերը:

Օրինակ՝ Քայլի Ջեները ոչ միայն Հրուշի մոտ է դիմահարդարվում, այլև սիրում է նրա հետ տարբեր ժամանցային վայրեր այցելել: Հրուշը ներկա է լինում նաև Քայլիի գրեթե բոլոր ֆոտոսեսիաներին: 

Քայլին ամեն անգամ շնորհակալություն է հայտնում Հրուշին ինստագրամյան իր էջում:

Այս լուսանկարում էլ Հրուշը դիմահարդարում է Քիմ Քարդաշյանին։

Քիմը նույնպես չի մոռացել նշել Հրուշի անունն ինստագրամյան իր էջում։

Ներկայացնենք մի քանի փաստ Հրուշի մասին. նա ապրում է Կալիֆորնիայում, 28 տարեկան է և նշանադրված է:

Ի դեպ, երբ անցյալ տարի ԱՄՆ-ում կայացավ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը, որին մասնակցում էր նաև Սիրուշոն, վերջինս իր դիմահարդարումը նույնպես վստահեց Հրուշին: 

Աղբյուրը՝ Blognews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին