Արդեն տեղեկացրել ենք, որ Asekose.am-ի ընթերցողներից մեկը տրամադրել էր տեղեկատվություն, ըստ որի Սիլվա Հակոբյանը հետ է տվել իր նշանը: Ըստ տվյալ ընթերցողի պնդման՝ երգչուհին վերջին շրջանում չի կրում իր նշանադրության մատանին: Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք երգչուհու հոր և պրոդյուսեր՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը:
Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում երգչուհու նշանածը` պրոդյուսեր Դավիթ Ազարյանը նշեց, որ լուրերը սուտ են, որ ինքն ու Սիլվան չեն բաժանվել:
«Դա ծիծաղելի սուտ է»,- շրջանառվող խոսակցություններին ի պատասխան նշեց Դավիթ Ազարյանը: