▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ կյանքում արդեն կա մեկը, ում նվիրել եմ սիրտս. Լևս Դավթյան

Life.panoarama.am-ը գրում է.

Դերասան Լեւս Դավթյանին երկարատեւ հեռուստատեսային դադարից հետո շատ շուտով կրկին էկրաններին կտեսնենք:

«Շատ շուտով Հարութ Շատյանի ռեժիսորությամբ 20 մասանոց ֆիլմում պետք է նկարահանվեմ, որը կհեռարձակվի «Արմենիա TV»-ով: Դեռեւս փակագծեր բաց անել չեմ կարող, բայց կնշեմ, որ այս անգամ հեռուստադիտողը ինձ կտեսնի բոլորովին այլ կողմից. ներկայանալու եմ նոր կերպարով, այսինքն՝ լինելու է նոր շունչ ու նոր ասելիք»,- նշեց նա:

Բացի ֆիլմից, Լեւս Դավթյանը շուտով նոր ներկայացմամբ կներկայանա. «Շատ շուտով ձեռնամուխ կլինենք նոր ներկայացման՝ Մարգարիտա Գրիգորյանի «Կայարան» պիեսի հիման վրա, որի ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը: Այս ժանրում մենք կրկին աշխատել ենք՝ լինելու է հոգեբանական դրամմա: Ինձ շատ հաշելի է այս ժանրում աշխատել՝ կարողանում ես ինքնաարտահայտվել եւ միաժամանակ շատ բան սովորել: Պիեսը ընտանիքի մասին է, հերոսներին կմարմնավորենք ես, Անի Ղազարյանը, Սամսոն Ստեփանյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Արսեն Չաչոյանը»:

Ի դեպ,  Լեւս Դավթյանի անձնական կյանքում վերջին շրջանում դրական փոփոխություններ են գրանցվել.

 «Իմ կյանքում արդեն կա մեկն, ում նվիրել եմ սիրտս, նա ապրում է Փարիզում, բայց աշխարհագրական դիրքի պատճառով մեր միջեւ ընկած հեռավորությունը չի խանգարում զգացմունքների խորացմանը: Դեռեւս չգիտեմ, թե մեր շարունակությունը, որ երկրում կլինի, բայց հույսով եմ՝ այդ շարունակությունը կլինի»,- նշեց դերասանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին