▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է համախմբել «Ֆուլ հաուս»-ի և «Դոմինո»-ի դերասաններին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին համացանցում են հայտնվել «Ֆուլ հաուս» եւ «Դոմինո» սիթքոմների դերասանների` 70-ականների ոճով համատեղ լուսանկարները:  Կայքը  փորձեց հետաքրքրվել, թե ի՞նչն է միացրել սիրված սիթքոմների արդեն շատ հարազատ դերասաններին: Մեզ հետ զրույցում «Ֆուլ հաուս» սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշեց, որ երկու սիթքոմների դերասաններին համախմբել է մի շատ գեղեցիկ ու կարեւոր նախագիծ.

«Այս տարի՝ հունվարի 22-ին լրանում է հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի ծննդյան 95 ամյակը, հենց մեծանուն երաժշտի տարեդարձն էլ մեկ նախագծի շրջանակում համախմբել է «Ֆուլ հաուս»-ի եւ «Դոմինո»-ի դերասաններին: Սա «Արմենիա TV»-ի նախագիծն է. Առնո Բաբաջանյանի երգերից մեկի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը երգում են երկու սիթքոմների դերասանները, ընդ որում նրանք ներկայանում են 70-ականների ոճով»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին