▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանկության անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ իմացա, որ շուտով հայրիկ եմ դառնալու. Նարեկ Բավեյան

 

Life.panoarama.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Բավեյանը, ով վերջին շրջանում ներկայանում է «Դոմինո» սիթքոմի Նորիկի կերպարում, կայքին պատմել է Վիեննայում կնոջ հետ անցկացրած հանգստի, որպես երգիչ եւ դերասան ապագա պլանների ու շուտով հայրիկ դառնալու զգացողությունների մասին:

Երգիչը կնոջ հետ բոլորովին վերջերս է վերադարձել Վիեննայից, ուր անցկացնում էին ձմեռային հանգիստը, Նարեկի խոսքերով՝ տպավորություններն աննկարագրելի են.

 «Վիեննան Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը, ինձ համար Վիեննայի հետ մրցում է  միայն Պրահան, այդ իսկ պատճառով ես ու կինս որոշեցինք հանգստանալ հենց Վիեննայում: Այս քաղաքը շատ գեղեցիկ ճարտարապետություն ունի, շատ ազդեցիկ եկեղեցիներ ունի, որոնք կառուցված են հին գոթական ոճով, այս քաղաքը ունի նաեւ շատ հարուստ երաժշտական պատմություն, ինչը ինձ էլ ավելի գրավեց: Այստեղ կարելի է լինել վայրերում, դղյակներում, ուր օրինակ Մոցարտը կամ Բեթհովենն է նվագել. Վիեննան շատ հարուստ է իր տեսարժան վայրերով, որոնց նայելիս իսկապես մեծ հաճույք ես ստանում»,- պատմեց Նարեկ Բավեյանը:

Հետաքրքրվելով, թե գեղեցիկ ամուսնական զույգը հասցրե՞լ է այցելել նախապես մտածված բոլոր վայրերը, ապագա հայրիկը պատասխանեց. «Քանի որ կինս՝ Քրիստինան, հղի է, այդ առումով մի փոքր դժվարություններ կային, նա իր կարգավիճակում շուտ էր հոգնում ու արդյունքում մի քանի տեղ չկարողացանք լինել, որովհետեւ պետք է երկար ճանապարհ անցնեինք այդ վայրերը հասնելու համար, իսկ ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամենակարեւոր վայրերը այցելեցինք: Մենք դեռ շատ միասին կճամփորդենք, մեր ընտանիքի արդեն երրորդի անդամի հետ»:

Նարեկ Բավեյանի կինը հղիության հինգերորդ ամսում գտնվում և իրեն շատ լավ է զգում. Քրիստինան ամուսնուն պատրաստվում է որդի պարգեւել. «Երջանկության անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ իմացա, որ շուտով հայրիկ եմ դառնալու: Զգացողություններն անծանոթ են, բայց հասկանում ես, որ նման երջանկություն չես ունեցել երբեք: Անկեղծ ասած, դեռեւս չեմ գիտակցում, Աստված առաջ, երեւի, երբ ծնվի, այն ժամանակ էլ կհասկանամ, թե ինչ է կատարվուրմ»,- ծիծաղելով պատմեց Նարեկը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին