▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լսի այ լկտի, գրի ինչ ուզում ես, թքած ունեմ քո վրա. Կամո Թովմասյանը՝ լրագրողուհուն

 

Life.panorama.am-ը գրում է. «Ես չգիտեմ՝ ինչի մասին ա խոսքը, ինչի մասին ա ինքը խոսում: Տասը տարվա դեպք ա, ծիծաղալու ա, դաժը»,-կայքի հետ հարաբերություններին, ասաց բլոգեր Կամո Թովմասյանը:  

Կայքի  ճշտող հարցին՝ այսինքն հերքում է Արթուր Վարդանյանի հայտարարությունները, այն մասին, որ տարիներ  առաջ ինքը նախապես բոլորի հետ պայմանավորվում է, որ արգելեն վերջինիս մուտքը միջոցառումներին, Կամոն վրդովված արձագանքեց. «Ես Ձեզ ոչինչ չեմ ասել… եթե դուք գրեք, Ձեզ հետո վատ չզգաք, որ Ձեր նկարով շատ վատ քոմենթներով ինչ-որ բան հայտնվի: Եթե գրեք, հետո չփոշմանեք»:

Դիտարկումը, որ նա բացահայտ սպառնում է լրագրողին, վերջնականապես հունից հանեց Կամոյին: Դիմելով երիտասարդ լրագրողուհուն՝ վերջինս ասաց. «Ուրեմն լսի այ լկտի, լա՞վ ես լսում, գրի ինչ ուզում ես թքած ունեմ քո վրա»:

Հիշեցնենք, որ լուսանկարիչ Արթուր Վարդանյան, ով առավել հայտնի է Paparazzi անունով, երեկ Asekose.am-ին տված հարցազրույցում ի թիվս այլ հարցրերի, անդրադարձել էր նաև իր և Կամո Թովմասյանի հարաբերություններին՝ ասելով. «Երբ նոր ֆոտոխցիկ էի ձեռք բերել և ցանկանում էի լուսաբանել այդ միջոցառումները, ինձ սկսեցին արգելել մասնակցել դրանց: Կամոն նախապես բոլորի հետ պայմանավորվում էր, որ եթե ես էլ գնամ միջոցառման, իմ մուտքն արգելեն. բոլոր լուսանկարիչներին  թողնում էին, բացի ինձնից: Կամոն պայման էր դնում, որ եթե ինքը պետք է լուսաբանի միջոցառումը, ապա ես պետք է չլինեմ»:

Հետգրություն. Կամո Թովմասյանին խորհուրդ ենք տալիս հաճախելու քաղաքավարության դասընթացների, որպեսզի կանանց՝ հատկապես երիտասարդ և իր  հանդեպ բացառապես հարգալից վերաբերմունք դրսևորող երիտասարդ աղջիկների հետ խոսելու կանոնները սովորի: Իսկ ինչ վերաբերում է մեր լրագրողի լուսանկարը, մեջբերում եմ, «շատ վատքոմենթներով» համացանցում տեղադրելու սպառնալիքին, ապա սույն երիտասարդը լավ կաներ հետևեր իր լուսանկարներին և ականջալուր լիներ իր անձի մասին հանրային կարծիքին: Առայժմ զերծ կմնանք սկանդալային մանրամասներից:

 Նյութը ` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Էկար, տակս փորեցիր... Ինչո՞ւ Կամո Թովմասյանը թշնամացավ իր մտերիմ ընկերոջ հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին