▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Դաշյանը՝ ամուսնու և ընտանեկան կյանքի մասին

Blognews.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Անի Դաշյանն արդեն մի քանի ամիս է՝ Մոսկվայում է ապրում։ Ամուսնությունից հետո ՌԴ տեղափոխված Անին այնտեղ էլ շարունակում է աշխատել, թեև ոչ նախկին գրաֆիկով։BlogNews-ի հետ զրույցում հաղորդավարուհին ասաց, որ համացանցի միջոցով շարունակում է զբաղվել «Boom» ամսագրի խմբագրական աշխատանքով, որի նոր համարն այս ընթացքում տպարան են հանձնել։

 

Այնուամենայնիվ, Անին հիմա չունի այն զբաղվածությունը, որ ուներ ժամանակին։ Նա անկեղծորեն ասաց, որ մի քիչ ձանձրանում է։ «Պետք է խոստովանեմ, որ երբեմն իրոք ձանձրանում եմ, քանի որ մինչև հիմա շատ բուռն աշխատանքային կյանքով եմ ապրել. անընդհատ վազքի մեջ էի,  նկարահանումների, բայց երբ ամուսինս աշխատանքից տուն է գալիս, ձանձրույթի մասին մոռանում եմ։) Բացի այդ,  գիտակցում եմ, որ սա էլ է ժամանակավոր, մի քիչ կհանգստանամ ու էլի կանցնեմ բուռն աշխատանքի»,- ասաց հաղորդավարուհին։ Անիի խոսքով՝ ամուսնու հետ հետաքրքիր են անցկացնում իրենց ընտանեկան ժամանցը, որի համար զանազան տարբերակներ ունեն՝ զբոսանք, կինոդիտում, համերգներ, ընկերական հավաքույթներ և այլն։

Անին նշեց, որ նոր կարգավիճակում իրեն շատ լավ է զգում, քանի որ երբ ճիշտ ընտրություն ես անում, հարմարվելու համար ջանքեր պետք չեն։ «Ամուսնացած լինելը շատ հաճելի է, համենայն դեպս, ինձ համար։ Բազմիցս ասել եմ, որ եթե կողակիցդ մարդ է՝ բառի բուն իմաստով, ոչինչ չի կարող խանգարել լավ հարաբերություններին։ Ինձ համար կարևորագույն նախապայմանը սերն է, առանց որի երբեք պետք չէ ամուսնանալ։ Շատ կարևոր է, որ ամուսինները նաև լավ ընկերներ լինեն ու իրար հետ կարողանան խոսել ցանկացած թեմայով, կիսվել, ինչու ոչ, ասել միմյանց թերությունները»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին