▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիկա Սալմանյանն ու Աննա Գրիգորյանը «Դոմինո» սիթքոմում այլևս չե՞ն նկարահանվի

 

 

 

 

 

 

Արդեն ներկայացրել ենք «Ֆուլ հաուս» և «Դոմինո» սիթքոմների դերասանների՝ Առնո Բաբաջանյանի «Գեղեցկության թագուհի» երգի  հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որում, սակայն, բացակայում են «Դոմինո»-ի կենտրոնական հերոսուհիներ Աննա Գրիգորյանն ու Լիկա Սալմանյանը, ինչը շատերին առիթ է տվել մտածելու, թե վերջիններս «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանում այլեւս չեն նկարահանվի: Այս առիթով Life.panorama.am-ը խոսել է «Դոմինո»-ի ռեժիսոր Հարութ Խալաֆյանի հետ.

«Իրականում տեսահոլովակը Արմենիա հեռուստաընկերության ստեղծագործական անձնակազմի գաղափարն ու աշխատանքն է, եւ նրանք էլ որոշել են, թե երկու սիթքոմների, ո՞ր հերոսներին հրավիրեն: Իհարկե, տեսնում ենք, որ «Դոմինո»-ի եւ «Ֆուլ հաուս»-ի բոլոր հերոսները ներառված չեն այդ աշխատանքում, ինչը շատ նորմալ է: Իմ տեղեկություններով՝ կոնկրետ Աննա Գրիգորյանն այդ օրը խիստ վատառողջ էր, դրա համար էլ չի կարողացել մասնակցել տեսահոլովակի նկարահանմանը, իսկ մնացած դերասաններից ես տեղեկություն չունեմ, քանի որ, կրկնում եմ, սա իմ նախագիծը չէր,- կայքի հետ զրույցում նշել է ռեժիսորն ու հավելել,- Ինչ  վերաբերում Աննայի եւ Լիկայի մասնակցությանը «Դոմինո»-ի հաջորդ եթերաշրջանում, պետք է նշեմ, որ առհասարակ «Դոմինո»-ի երկրորդ եթերաշրջանի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն մոտ օրերս, որից հետո միայն հասկանալի կդառնա, թե դերասանական կազմը, թե սցենարական փոփոխությունները: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նրանք չեն լինի հաջորդ եթերաշրջանում, ոչ մի կոնկրետ քայլ ու միքտ չկա, որ նրանք չեն լինելու»:

«Դոմինո»-ն կրկին եթերում կլինի գարնան առաջին ամսին.

«Հավանաբար մարտ ամսին մենք կրկին կվերադառնանք եթեր, բայց առավել մանրամասներ հայտնել չեմ կարող, քանի որ ինքս չեմ տիրապետում հավելյալ տեղեկությունների: Ամեն բան պարզ կլինի մեր համատեղ մեծ սցենարական ժողովից»,- նշել է նա:

Հարցին, թե առաջին եթերաշրջանն ավերվելուց հետո որպես ռեժիսոր սպասելիքներն ու նպատակներն արդարացվա՞ծ է համարում, Հարութ Խալաֆյանը պատասխանել է.

«Այո, երբ որեւէ աշխատանք ես սկսում, առաջդ նպատակներ ես դնում ու սպասելիքներ ունենում, հետո աշխատանքի ընթացքում հասկանում ես բացթողումներդ ու դրանք շտկելով՝ արդյունքում հասկանում ես, որ սպասելիքներն արդարացված են: Մեր դեպքում էլ, թող անհամեստ չհնչի, բայց մեր սպասելիքներն ու նաեւ հեռուստաընկերության սպասելիքները, կարծում եմ, արդարացված են, եւ հաջորդ եթերաշրջանն էլ, հուսանք, նույն կերպ կընդունվի եւ նույն արդյունքը կունենանք»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին